Ереван, 21.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սպորտի և արվեստի ամենագեղեցիկ համադրություններից մեկը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Գեղարվեստական մարմնամարզությունը սպորտի և արվեստի յուրատեսակ, գեղեցիկ համադրություն է։ Մարզիկը երաժշտության ուղեկցությամբ կատարում է խորեոգրաֆիկ, մարմնամարզական և ակրոբատիկ տարրեր՝ միաժամանակ կառավարելով հատուկ մարզագույքը։

Ժամանակակից գեղարվեստական մարմնամարզության հիմնական մարզագույքերն են օղակը, գնդակը, ժապավենը, գուրզերը և պարանը: Այն բնութագրվում է որպես մարզաձև, որը մեծ ազդեցություն է կրել բալետից և ժամանակակից պարերից։ Կարևոր են ճկունությունը, երաժշտական մեկնաբանությունը, մարմնի վերահսկողությունը և մարզագույքի հետ բարդ գործողությունները։

Գեղարվեստական մարմնամարզությունը մեկ օրում և մեկ մարդու կողմից չի ստեղծվել։ Դրա ձևավորման վրա տարիներ շարունակ ազդել են մարմնամարզությունը, պարարվեստը, բալետը և տարբեր առարկաներով շարժումների մշակույթը։ Օրինակ՝ գնդակով խմբային շարժումների պատկերներ հայտնի են դեռևս Հին Եգիպտոսի մշակույթից։ Նաև հին հունական աղբյուրներում են նշվում գնդակով խաղերի և պարային գործողությունների հիշատակումներ։ Սակայն դրանք ժամանակակից գեղարվեստական մարմնամարզություն չէին, այլ ավելի հեռավոր նախատիպեր։

XIX դարի վերջին և XX դարի սկզբին Եվրոպայում տարածվել են մարմնամարզության նոր դպրոցներ։ Հատկապես կարևոր էին շվեդական, գերմանական և ֆրանսիական մարմնամարզական համակարգերը։ Դրանք էլ աստիճանաբար սկսեցին ներառել երաժշտություն, ռիթմիկ շարժումներ, պարային տարրեր և խմբային վարժություններ։

Այս բոլոր գաղափարների միավորումն էլ հետագայում դարձավ գեղարվեստական մարմնամարզության ձևավորման հիմքերից մեկը։ Ընդ որում, XX դարի առաջին կեսին գեղարվեստական մարմնամարզության զարգացման գլխավոր կենտրոններից մեկը Խորհրդային Միությունն էր։ 1946 թվականին էլ այն ԽՍՀՄ-ում դարձել է ինքնուրույն մարզաձև «Գեղարվեստական մարմնամարզություն» անվամբ։ Այդ սպորտաձևի պատմության մեջ մեծ դեր է ունեցել նաև Բուլղարիան։ 1951 թվականին Բուլղարիայում ձևավորվել էր մարզաձևի սեփական դպրոցը, որը տարբերվում էր խորհրդային մոտեցումից։ Եթե խորհրդային դպրոցը մեծ ուշադրություն էր դարձնում դասական պարին և շարժումների գեղեցկությանը, ապա բուլղարական դպրոցը հատկապես զարգացրել էր ռիսկային տարրերը՝ նետումներ, արագ բռնումներ և ավելի բարդ գործողություններ մարզագույքով։

Գեղարվեստական մարմնամարզության համար հսկայական նշանակություն է ունեցել 1963 թվականը։ Այդ տարի Բուդապեշտում անցկացվել է գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջին առաջնությունը։ Նույն թվականին էլ այն պաշտոնապես դարձել է FIG-ի առանձին մարզաձև։ Գեղարվեստական մարմնամարզությունը Օլիմպիական խաղերի պաշտոնական ծրագրում հայտնվել է 1984 թվականին Լոս Անջելեսում։ Սկզբում Օլիմպիական խաղերում գեղարվեստական մարմնամարզությունը ներկայացված էր միայն անհատական մրցումով, ապա 1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերում ավելացավ խմբային մրցումը։ Խմբային վարժություններում միանգամից մի քանի մարզուհի պետք է գործի գրեթե որպես մեկ օրգանիզմ՝ կատարելով միաժամանակյա շարժումներ, փոխանցումներ և մարզագույքի փոխանակումներ։

Հայաստանում գեղարվեստական մարմնամարզությունը գործող մարզաձև է և ունի մարզիկներ, մարզիչներ ու մարզական կառույցներ։ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի ազգային ֆեդերացիաների ցանկում ներկայացված է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան, որի գործունեության ոլորտների մեջ ընդգրկված է նաև գեղարվեստական մարմնամարզությունը։ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գործունեությունը ներառում է մի քանի ուղղություններ, այդ թվում՝ գեղարվեստական մարմնամարզություն, սպորտային մարմնամարզություն, ակրոբատիկա, բատուտային մարմնամարզություն։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Цифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимательстваIDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян Европейский курс Армении между обещаниями и обязательствами При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17