Լավրովը խոստացել է պաշտպանել Ուկրաինայի ռուսախոսներին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը դժվարին իրավիճակում մենակ չի թողնի Ուկրաինայում ապրող ռուսներին և ռուսախոս բնակիչներին ու կպաշտպանի նրանց իրավունքները, լեզուն, մշակույթն ու կրոնը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Երբ ասում ենք, որ կպաշտպանենք Ուկրաինայում ապրող ռուսների և ռուսախոսների իրավունքները, նրանց մենակ չենք թողնի, կպաշտպանենք նրանց լեզուն, մշակույթն ու կրոնը, Արևմուտքը պետք է հետևություններ անի և հասկանա, թե ինչի է ուզում հասնել»,- ասել է Լավրովը «Մեր մկրտությունը. առաջնորդը» նախագծին տված հարցազրույցում։
Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ուկրաինացիներին՝ կոչ անելով անցնել Ռուսաստանի կողմը։
«Անցեք մեր կողմը, քանի որ սա պատմության մեր ընդհանուր, ճիշտ կողմն է»,- ասել է Պուտինը։
Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայում իշխանությունը զավթել են ոչ թե հայրենասերները, այլ ազգայնականները։



