Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում. Մարիաննա Ղահրամանյան
БЛОГԵկեք հիշենք իրադարձությունները ոչ թե ՔՊ-ական մեկնաբանություններով, այլ ժամանակագրությամբ և դե ֆակտո իրավիճակով:
2020 թ. դեկտեմբեր, Սյունիք
44-օրյա աղետաբեր պատերազմից ընդամենը մեկ ամիս անց հայկական զինված ուժերը հետ քաշվեցին Սյունիքի մի շարք դիրքերից, ինչը նախատեսված չէր եռակողմ հայարարությամբ: Փոխվեցին ուժերի դասավորությունը, անվտանգության պայմանները, և ադրբեջանական զորքը հայտնվեց հայկական բնակավայրերի ու ռազմավարական նշանակության ճանապարհների անմիջական հարևանությամբ։
2021 թ. մայիսի 12, Սև լիճ, Վերին Շորժա, Կութ
Ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք։ Սյունիքի և Գեղարքունիքի ուղղություններով առաջխաղացում գրանցվեց, Ադրբեջանը գրավեց ռազմավարական բարձունքներ։ Բաց աղբյուրների տվյալներով՝ ադրբեջանական օկուպացիայի տակ անցած տարածքը մոտ 41 քառ. կմ էր։ Փաշինյանը խոստովանել է՝ տվել է չկրակելու հրաման, այն դեպքում, երբ հարձակումը ադրբեջանական սոցմեդիայով անոնսվում էր շուրջ երկու շաբաթ առաջ:
Եվս մեկ անգամ մեր անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող դիրքերի կորուստը փաստի առաջ կանգնեցրեց երկիրը։
2021 թ. աշուն, Գորիս-Կապան
Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ ռազմավարական նշանակության միջպետական ճանապարհի շուրջ 21 կիլոմետրանոց հատվածը։ Ադրբեջանական կողմը սկսեց սահմանային և մաքսային վերահսկողություն իրականացնել ճանապարհի այդ հատվածում։
Շուռնուխի մի հատվածն էլ մնաց Ադրբեջանի վերահսկողության տակ։
2021 թ. նոյեմբերի 15, Կապան-Ճակատեն
Ադրբեջանական կողմը անցակետ տեղադրեց իր վերահսկողության ներքո գտնվող Կապան-Ճակատեն ճանապարհին։ Վեց գյուղերի բնակիչների համար կարճ և հարմարավետ ճանապարհը դարձավ լուրջ անվտանգության խնդիր։ Մարդիկ ստիպված եղան օգտվել շատ ավելի երկար ու դժվարանցանելի այլընտրանքային ճանապարհներից։
2021թ. նոյեմբերի 14-16, Իշխանասար, Սյունիք
Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմը կորցրեց կարևոր դիրքերի նկատմամբ վերահսկողությունը:
2022թ. մարտ, Ներքին Հանդ
Ադրբեջանի հարձակումը և զավթումը Ներքին Հանդի ուղղությամբ
2022 թ. սեպտեմբերի 13-14, Սյունիք, Գեղարքունիք, Վայոց ձոր
Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում իրականացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի ուղղություններով։ Ադրբեջանական ուժերը գրավեցին նոր ռազմավարական դիրքեր և բարձունքներ, այդ թվում՝ Ջերմուկի ուղղությամբ։
2023 թ. մարտի 29-30, Տեղ գյուղի ուղղություն
Ադրբեջանական ուժերը մոտեցան Գորիսի Տեղ համայնքի սահմաններին։ Սահմանային հատվածներում հայկական հողատարածքներն ու արոտավայրերը հայտնվեցին ադրբեջանական վերահսկողության ներքո։
2023թ, Սոթք
2023թ. գարուն, ադրբեջանական կրակոցների պատճառով Սոթք հանքում հայկական կողմից բաց արդյունահանումը ընդհատվեց, այնուհետև Google Map-ի տվյալներով սահմանը փոխվեց՝ հօգուտ Ադրբեջանի:
2024 թ. ապրիլ-մայիս, Տավուշ
Պատերազմի սպառնալիքի և սահմանազատման գործընթացի անվան տակ հայկական կողմը հետ քաշեց ուժերը ռազմավարական դիրքերից: Ադրբեջանին անցավ շուրջ 6.5 քառ. կմ տարածք։
Այս ամենը շարունակական զիջողական քաղաքականության հետևանքն է:
Եվ այս փաստերն են այն կիսատության ապացույցը, որը չեք կարող հերքել, որքսն էլ մանիպուլյացիաներով: Պնդում եմ՝ Հայաստանի քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զինված ուժերը դուրս չեն եկել Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ բոլոր այն հատվածներից, որտեղ նրանք գտնվում են հենց հիմա, հենց այս պահին:
Հ.Գ. Տվյալները հիմնված են բաց աղբյուրների, ԶԼՄ-ների հրապարակումների վրա: CivilNet-ի 2025 թվականի հետաքննության համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ է գտնվում Հայաստանի ինքնիշխան տարածքի առնվազն 241.4 քառ. կմ հատվածը:
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
Аршака Карапетян отвечает на комментарии
3
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
4
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
5
IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026



