Իրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվել
МЕЖДУНАРОДНОЕԻրաքի հարավում գտնվող Բասրա նահանգի էլեկտրակայանը սնուցող գազատարի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, տուժել՝ շուրջ 35-ը։ Այս մասին հայտարարել է նահանգապետի տեղակալ Մահեր ալ-Ամիրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան։ Նա նաև INA գործակալությանը հայտարարել է միջադեպի հանգամանքներն ու պատճառները պարզելու համար քննչական հանձնաժողով ստեղծելու մասին։ Իր հերթին Իրաքի առողջապահության նախարարությունը հայտնել է 46 տուժածի մասին՝ այդ թվի մեջ ներառելով 2 զոհվածի։
Իրաքի էլեկտրաէներգետիկայի նախարար Ալի Վահիբը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել պատահարի կապակցությամբ և հանձնարարել է հրատապ միջոցներ ձեռնարկել էլեկտրակայանի վնասվածքները վերացնելու ուղղությամբ, հաղորդում է INA-ն։
Նա ընդգծել է, որ «քաղաքացիների և անձնակազմի անվտանգությունը բարձրագույն առաջնահերթություն է», և կոչ է արել ուժեղացնել անվտանգության միջոցառումները, պարզել վթարի պատճառները, ինչպես նաև ապահովել էներգահամակարգի անխափան աշխատանքը։



