Դավիթ Լոքյանը նշանակվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար
ОБЩЕСТВОՀայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպվել է` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների: Նույն հրամանագրով ՀՀ նախագահը հանձնարարել է ՀՀ կառավարությանը մեկամսյա ժամկետում ընդունել այդ հրամանագրից բխող համապատ ասխան որոշումներ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով` Արմեն Երիցյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից և նշանակվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար: Մեկ այլ հրամանագրով էլ` Դավիթ Լոքյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



