Հարի Քեյնը վիրահատվել է
СПОРТ«Բավարիայի» 33-ամյա անգլիացի կենտրոնական հարձակվող Հարի Քեյնը վիրահատվել է։
«Կյանքի վերելքներ եւ անկումներ։ Ակնհայտ է, որ շատ հիասթափված եմ այս վնասվածքի պատճառով, բայց սա ամրություն դրսեւորելու եւ 2027-ին առաջադիմելու հնարավորություն է։ Ես կվերադառնամ ավելի թարմ եւ պատրաս մրցաշրջանի վճռորոշ հատվածին»,- գրել է Քեյնը սոցիալական ցանցերում՝ շնորհակալություն հայտնելով աջակցության խոսքերի եւ հաղորդագրությունների համար։
«Քեյնը ձախ սրունքթաթային հոդի սինդեսմոտիկ կապանի պատռվածք է ստացել ուրբաթ երեկոյան «Բավարիայի» և «Քյոլնի» միջև տնային խաղում։ Սա հաստատել է մյունխենյան ակումբի բժիշկների անցկացրած բժշկական հետազոտությունը։ 33-ամյա հարձակվողը չի կարողանա օգնել թիմին առաջիկա ամիսներին», - ավելի վաղ հայտնել էր մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը։
«Ոսկե գնդակի» դափնեկիրը «Քյոլնի» դեմ խաղում փոխարինվել էր 20-րդ րոպեին։
Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը մասնակցել է 16 հանդիպման, խփել է 10 գոլ։



