Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու
СПОРТԵս տեղափոխվում եմ Հայաստան ապրելու, սովորում եմ հայերեն․ Դենիս Ջորկաեֆը պաշտոնապես հայտնեց, որ առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու:
«Ֆուտբոլն իմ ընտանիքի պատմության և իմ կյանքի անբաժանելի մասն է։ Հայրս՝ Ժան Ջորկաեֆը, Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագն էր, իսկ եղբայրս՝ Յուրի Ջորկաեֆը, աշխարհի չեմպիոն է։Ավելի քան 30 տարի իմ կյանքը կապված է ֆուտբոլի հետ․․․ Այսօր ցանկանում եմ իմ փորձն ու ՈՒԵՖԱ-ում և ՖԻՖԱ-ում տարիների ընթացքում ձևավորված կապերը ծառայեցնել հայկական ֆուտբոլին, մեր ակումբներին, ֆուտբոլիստներին ու մրցավարներին»,- սոցցանցի իր էջում գրել է Ջորկաեֆը։
Նշենք, որ Ջորկաեֆի թեկնածությունն առաջադրել է «Սյունիք» ֆուտբոլային ակումբը։
ՀՖՖ նախագահի ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 21-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Аршака Карапетян отвечает на комментарии
2
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
3
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
4
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
5
Без 102-й базы Армении конец. Аршак Карапетян



