40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ Սլովակիա
МЕЖДУНАРОДНОЕՍլովակիայի արևմտյան Մոդրա քաղաքում 40 մարդ, այդ թվում՝ 25 անչափահաս է հոսպիտալացվել մանկավարժական ուսումնարանում անհայտ նյութի արտահոսքի հետևանքով։ Այս մասին հայտնել է TASR լրատվական գործակալությունը։
«Հոսպիտալացված 40-ից անձից 25-ը 15-17 տարեկան դեռահասներ են», - ասել է Բրատիսլավայի մանկական հիվանդությունների ազգային ինստիտուտի մամուլի քարտուղար Դանա Կամենիցկայան։
Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «հանրային առողջության համար սպառնալիք ստեղծելու մասին» օրենքով։ Գործակալությունը պարզաբանել է, որ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը։ Տուժածների մեծ մասը այսօր դուրս կգրվի հիվանդանոցներից։ Թե ինչ նյութ է դարձել զանգվածային թունավորման պատճառ, դեռևս չի բացահայտվել։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Аршака Карапетян отвечает на комментарии
2
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
3
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
4
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
5
Без 102-й базы Армении конец. Аршак Карапетян



