Աղջիկը թոշակին տեր կանգնելու համար սպանել է 73-ամյա հորը
ОБЩЕСТВОԱՄՆ-ում ձերբակալվել են 73-ամյա Փոլ Ուեսլի Ֆիցմորիս կրտսերի կինը և դուստրը, որի կտրված գլուխը դեռևս 2022 թվականին հայտնաբերվել էր աղբի տոպրակի մեջ։
Դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին։ Կալիֆոռնիայի բնակչուհին շանը զբոսանքի տանելիս աղբի տոպրակի մեջ մարդու գլուխ է հայտնաբերել։ Մարմնի մնացորդների քայքայման առաջադեմ աստիճանի պատճառով քննիչներին սկզբում չի հաջողվել պարզել մահացածի ինքնությունը։ Միայն 2024 թվականին է պարզվել, որ գլուխը պատկանել է 73-ամյա Փոլ Ուեսլի Ֆիցմորիս կրտսերին։
Հետաքննության ընթացքում ոստիկանությունը պարզել է, որ տղամարդն ապրում էր 75-ամյա կնոջ՝ Ջորջիայի, և 45-ամյա դստեր՝ Մերիի հետ։ Ուշագրավ է, որ նրանցից ոչ մեկը ոստիկանությանը չէր հայտնել տղամարդու անհետացման մասին։
Քննիչների տվյալներով՝ տարիներ շարունակ կանայք հարազատներին և ծանոթներին համոզել են, թե Փոլը ողջ է, պարզապես թմրամոլության պատճառով հազվադեպ է տանը լինում։ Այդ ընթացքում նրանք շարունակել են ստանալ նրա՝ պետական ծառայողի աշխատանքի համար նշանակված կենսաթոշակը։
Հետաքննության վարկածով՝ տղամարդուն սպանել է դուստրը, իսկ կինը մասնակցել է նրա մարմնի մնացորդներից ազատվելու գործընթացին։
Մայրն ու դուստրը ձերբակալվել են և այժմ գտնվում են կալանքի տակ՝ սպասելով դատավարությանը։
Past.am-ը կհետևի գործի հետագա զարգացումներին և դատական գործընթացի մանրամասներին։



