Մայրը սպանել է իր երկվորյակ որդիներին՝ իր սիրեցյալին դեմ լինելու համար
ОБЩЕСТВОՀնդկաստանի Ռաջաստան նահանգում սարսափելի հանցագործություն է բացահայտվել․ կինը, սիրեցյալի և ավագ որդու մասնակցությամբ, սպանել է իր երկու կրտսեր որդիներին։
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին՝ Բադեսրա գյուղում։ 13-ամյա երկվորյակ եղբայրներ Վինայ և Վիշնու Չաուդհարիները վաղ առավոտյան անգիտակից վիճակում հայտնաբերվել են իրենց տան մոտ։ Դեռահասները բազմաթիվ դանակի հարվածներ էին ստացել, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել։
Քննության նախնական վարկածով՝ սպանությունը կազմակերպել է տղաների մայրը՝ Պրիտին։ Կնոջ ցանկությունն է եղել ամուսնանալ իր սիրեցյալի հետ, սակայն երկվորյակ որդիները դեմ են եղել այդ հարաբերություններին։
Ոստիկանության տվյալներով՝ դեպքի գիշերը կինը տուն է հրավիրել սիրեցյալին և իր 16-ամյա ավագ որդուն, որը կանգնել է մոր կողմը։ Քննիչները կարծում են, որ երեքով հարձակվել են երկվորյակների վրա և սպանել նրանց։
Հանցագործության մեջ կասկածվող երեք անձինք՝ մայրը, նրա ավագ որդին և սիրեցյալը, ձերբակալվել են։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Past.am-ը հետևում է արտասահմանում տեղի ունեցող աղմկահարույց դեպքերին։



