Հրապարակել է կադրեր այն տնից, որտեղ առևանգողը պահել է 10-ամյա տղային
ОБЩЕСТВОՌուսաստանի Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեն հրապարակել է լուսանկարներ այն տնից, որտեղ 37-ամյա տղամարդը պահել է առևանգված 10-ամյա տղային։ Կադրերում երևում է խիստ անկարգ սենյակ՝ տարբեր իրերով, հին կահույքով, սեղանին դրված էլեկտրական թեյնիկով և դատարկ շշերով։ Պատերը ծածկված են լուսանկարչական պաստառներով։
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ի երեկոյան՝ Սվերդլովսկի մարզի Բոլշիե Բրյուսյան գյուղում։ Նախնական տեղեկություններով՝ Նիկոլայ անունով 37-ամյա տղամարդը երեխային տարել է լքված տուն և փակել այնտեղ։
Ազատման նպատակով իրավապահները գրոհել են շենքը։ Գործողության ընթացքում տղամարդը կրակոցից սպանվել է, իսկ երեխային հաջողվել է ազատել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ տղայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։
Հայտնի է նաև, որ 37-ամյա Նիկոլայը գտնվել է դաշնային հետախուզման մեջ։ Առևանգման փաստով քրեական գործ է հարուցվել, դեպքի վայրում աշխատել են քննիչներն ու քրեագետները, հարցաքննվել են վկաները։
Past.am-ը հետևում է դեպքի հետաքննության ընթացքին։
Տեսանյութն՝ այստեղ



