Իրանը ԱՄՆ-ից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջում և դատական հայցեր է ներկայացրել Պարսից ծոցի երկրների դեմ
ПОЛИТИКАԻրանը մտադիր է Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում ստանալ՝ պատճառված վնասների համար։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստատեսությունը՝ հղում անելով երկրի դատական համակարգի ներկայացուցիչ Հասան Աբդոլիանփուրի հայտարարությունը։
Նրա խոսքով՝ պահանջվող փոխհատուցման գումարը վերաբերում է Վաշինգտոնի՝ մի քանի տասնամյակների ընթացքում իրականացրած գործողությունների հետևանքով Իրանին պատճառված վնասներին, այդ թվում՝ փետրվարի 28-ին սկսված պատերազմի ժամանակահատվածին։
Բացի այդ, Իրանը դատական հայցեր է ներկայացրել Պարսից ծոցի մի շարք արաբական պետությունների դեմ։ Թեհրանը նրանց մեղադրում է Միացյալ Նահանգներին իրենց տարածքներն Իրանի դեմ ռազմական հարվածներ իրականացնելու նպատակով օգտագործելու հնարավորություն տրամադրելու մեջ։
1
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
2
Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»
3
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
4
Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимател...
5
Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026



