Եմենում ավտոբուսին հասցված ավիահարվածի հետևանքով ավելի քան 25 մարդ է տուժել
МЕЖДУНАРОДНОЕԵմենի հարավում գտնվող Լահջ նահանգում ավիահարվածների հետևանքով ավելի քան 25 խաղաղ բնակիչ է զոհվել կամ վիրավորվել։ Այս մասին հայտնել է երկրի հյուսիսում «Անսար Ալլահ» շարժման (հութիների) ձևավորած կառավարության առողջապահության նախարարության ներկայացուցիչ Անիս ալ Ասբահին։
«Հետևանքով ավելի քան 25 խաղաղ բնակիչ է զոհվել կամ վիրավորվել, նրանց մեծ մասը ներքին տեղահանվածներ էին», — հայտնել է նա X սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի ավիացիան յոթ հարված է հասցրել Լահջ նահանգի Նակիլ էլ Մակատիրա շրջանում։ Հարվածների տակ են հայտնվել ուղևորատար ավտոբուս, բեռնատարներ և քաղաքացիական այլ տրանսպորտային միջոցներ, որոնք ուղևորվում էին երկրի հարավ-արևմուտքում գտնվող Թաիզ նահանգ։
1
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
2
Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»
3
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
4
Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимател...
5
Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026



