Արմավիրի մարզում կինը սպիրտ է լցրել ամուսնու վրա և հրկիզել․ տղամարդը մահացել է
ОБЩЕСТВОՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կնոջ կողմից ամուսնուն սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2026 թվականի հուլիսին։ Ամուսինների միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ կինը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնուն, ապա նրան քարշ տալով տեղափոխել խոտածածկ տարածք։
Այնուհետև կինը վերցրել է 96 տոկոսանոց էթիլային սպիրտ պարունակող տարան, հեղուկը լցրել ամուսնու մարմնին և հագուստին ու լուցկիով այրել նրան։ Ստացած ծանր վնասվածքների հետևանքով տղամարդը մահացել է։
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ դեռևս 2025 թվականի փետրվարին՝ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում, կինը սպիրտի տարայով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնու գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Միաժամանակ նա սպառնացել է սպիրտ լցնել ամուսնու վրա և այրել նրան։
Կնոջ նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով՝ մերձավոր ազգականի կողմից առանձին դաժանությամբ սպանության, ինչպես նաև 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ ֆիզիկական ներգործության համար։
Նա կալանավորվել է։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
Past.am-ը հետևում է Արմավիրի մարզում տեղի ունեցած ծանր հանցագործության գործի ընթացքին։



