Բժիշկները աղջկա աղիքներից պիրսինգային զարդեր են հանել
ОБЩЕСТВОՌուսաստանի Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում բժիշկները շտապ վիրահատական միջամտություն են իրականացրել՝ օգնելով մի աղջկա, որը պատահաբար կուլ էր տվել լեզվի պիրսինգի մետաղական զարդը։
Մոսկվայի մարզի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ աղջիկն անմիջապես դիմել է Միտիշչիի հիվանդանոցի շտապօգնության բաժանմունք։ Բժիշկները հետազոտության ընթացքում պարզել են, որ զարդը հասել է ստամոքսի ելքային հատվածին՝ տասներկումատնյա աղիքի սկզբնամասին։
Պարզվել է, որ մետաղական զարդի սուր ծայրը խրվել է աղիքային լորձաթաղանթի մեջ։ Ստեղծվել էր աղիքային պատի վնասման և պերիտոնիտի՝ որովայնամզի բորբոքման զարգացման վտանգ։
Բժիշկները էնդոսկոպիկ միջամտությամբ շտապ հեռացրել են օտար մարմինը ստամոքս-աղիքային տրակտից։ Միջամտությունը հաջող է անցել, և աղջիկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից՝ բավարար վիճակում։
Past.am-ը ներկայացնում է արտասովոր դեպքերը, որոնք ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե որքան կարևոր է օտար մարմինների պատահական կուլ տալու դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության։



