Էրդողանի ուղերձը` «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված
МЕЖДУНАРОДНОЕ«Ինչպես մենք կիսեցինք Ղարաբաղում «հաղթանակի» ուրախությունը, այնպես էլ նույն վճռականությամբ կաշխատենք Կովկասում խաղաղության և բարգավաճման համար»․ այս մասին նշվում է Միջազգային կովկասյան կոնգրեսի մասնակիցներին ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձում։
Թուրքիայի ղեկավարն անդրադարձել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման նշանակությանը. «Սա կամրապնդի Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքները՝ բացելով նոր հնարավորություններ Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև կապերի զարգացման համար»։
«Մեր ընկալմամբ՝ Կովկասը տարածաշրջան է, որտեղ տիրում է երկարատև խաղաղություն, հարևաններն առևտուր են անում միմյանց հետ, և յուրաքանչյուր երկիր ստանում է իր բաժինն ընդհանուր հարստությունից», – ընդգծել է Էրդողանը։



