43-ամյա հայրը փորձել է փրկել որդուն, բայց չի կարողացել՝ մահացել է
ОБЩЕСТВОԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում տղամարդը մահացել է որդուն օգնելու փորձի ժամանակ՝ լեռան սառցակալած լանջից մոտ 150 մետր խորությամբ ձորը ընկնելու հետևանքով։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին՝ Բադեն-Փաուել լեռան վրա։ 44-ամյա Գիլյերմո Ալեխանդրո Բատրեսը որդու հետ լեռնագնացության էր մեկնել։ Ճանապարհին տղան սայթաքել է սառույցի վրա և կորցրել հավասարակշռությունը։ Հայրը շտապել է օգնել նրան, սակայն ինքն էլ սայթաքել է և ընկել մոտ 500 ֆուտ՝ շուրջ 152 մետր խորությամբ ձորը։
Տղամարդը ստացած վնասվածքներից մահացել է։ Փրկարարական ծառայությունները դեպքի վայր են հասել ուղղաթիռով, սակայն փրկել նրան այլևս չի հաջողվել։ Որդուն օգնություն են ցուցաբերել այլ զբոսաշրջիկներ։
Գիլյերմո Բատրեսը փորձառու լեռնագնաց էր, ուլտրամարաթոնի մասնագիտացված մարզիչ, որը մարզիկներ էր պատրաստում երկարատև վազքի մրցումների համար։ Ընտանիքի հարազատները դրամահավաք են նախաձեռնել՝ հուղարկավորության և այլ անհրաժեշտ ծախսերը հոգալու նպատակով։
Բադեն-Փաուել լեռը Հարավային Կալիֆոռնիայի հայտնի զբոսաշրջային ուղղություններից է։ Սակայն ձմռանը ձյունն ու սառույցը լեռնային արահետները դարձնում են հատկապես վտանգավոր։ Մասնագետները զգուշացնում են, որ սառցակալած լանջերին նույնիսկ մեկ սայթաքումը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ։
Past.am-ը ներկայացնում է արտասահմանում տեղի ունեցող ողբերգական դեպքերը։



