Կասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունը
ОБЩЕСТВОՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՏԱՍ+Հ» ՍՊ ընկերության՝ Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Լանջային 60 հասցեում գործող համեմունքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
- արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,
- արտադրական շինության հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
- սահմանված չի եղել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ,
- բազմակի օգտագործման փաթեթավորման նյութերն ու բեռնարկղերը չեն եղել հեշտությամբ մաքրվող և ախտահանվող:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
1
Аршак Карапетян отвечает на комментарии зрителей
2
Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»
3
Цифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026
4
Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026
5
Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимател...



