Ереван, 25.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստանում բնակարանների գները կնվազեն․ տնտեսագետը նշել է պայմանը

ОБЩЕСТВО

Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ օտարերկրյա քաղաքացիների գնման ակտիվությունն աճել է տարվա ընթացքում։ Եթե առաջին եռամսյակում նրանք գնել էին 525 միավոր անշարժ գույք, երկրորդում՝ 595, ապա երրորդ եռամսյակում՝ արդեն 810։  

 

Վաճառքի ցուցանիշներով ևս ակտիվություն է արձանագրվել։ Ինն ամսում օտարերկրյա քաղաքացիները վաճառել են 792 բնակարան և 362 բնակելի տուն՝ ընդհանուր 1154 միավոր բնակելի անշարժ գույք։ Գործարքների աշխարհագրությամբ առաջատարը Երևանն է։ Ինն ամսում օտարերկրացիները մայրաքաղաքում գնել են 1,323 և վաճառել 668 միավոր անշարժ գույք։ Այսինքն՝ նրանց կատարած բոլոր գնումների շուրջ 68.5 տոկոսը բաժին է ընկել Երևանին։ Ըստ քաղաքացիության՝ ամենաակտիվը Ռուսաստանի քաղաքացիներն են։ Նրանք ինն ամսում կատարել են 1,254 գնման և 1,505 վաճառքի գործարք։ Երկրորդ տեղում ԱՄՆ քաղաքացիներն են՝ 222 գնման և 196 վաճառքի գործարքով։

 

Օտարերկրյա քաղաքացիների ակտիվության աճի ֆոնին հարց է առաջանում՝ նրանցից քանի՞սն են ազգությամբ հայեր։ Կադաստրի կոմիտեից Tert.am-ին հայտնում են, որ ազգության վերաբերյալ նման մանրամասն տվյալների չեն տիրապետում, քանի որ դա կոմիտեի գործառույթների մեջ չի մտնում։ Արդյո՞ք օտարերկրյա գնորդների ակտիվությունը, բնակարանների գների և բնակչության եկամուտների միջև անհամաչափությունը, վարձակալության թանկացումը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանի քաղաքացիներն այլևս չկարողանան բնակարան ձեռք բերել սեփական երկրում:

 

Տնտեսագետ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի գնահատմամբ՝ դա արդեն տնտեսական և սոցիալական լուրջ խնդիր է։

 

«Միջին աշխատավարձը, եթե ուսումնասիրում ենք, որքան արագ է բարձրանում, ապա գնաճի հետևից նույնիսկ սովորական առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճին չի հասցնում աշխատավարձի բարձրացումը։ Այս ֆոնի պարագայում արդեն ունենք տեղաբնակների բնակարանային ապահովման խնդիր, որ ուղղակի չեն կարողանում բնակարան ձեռք բերել»,- կայքի հետ զրույցում նկատում է Սարգսյանը։

 

Նրա խոսքով՝ անշարժ գույքի գների աճի հիմնական պատճառներից մեկը ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված քաղաքացիների պահանջարկն է։ Սակայն սա միակ գործոնը չէ։ Տնտեսագետը թվարկում է նաև Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային կարիքները, եկամտային հարկի վերադարձի ծրագրի աստիճանական դադարեցումը և երիտասարդների՝ ծնողներից առանձին բնակվելու միտումը։

 

«Այս չորս հիմնական գործոններն են, որ պահանջարկ են առաջացրել։ Բայց զուգահեռ առաջանում է նաև ձեռքբերման խոչընդոտը՝ դրամական միջոցների անբավարարությունը։ Եթե թանկանում է, մեր արցախցի հայրենակիցները կդժվարանան ձեռք բերել բնակարան, սա փաստ է։ Երիտասարդներն էլ աշխատավարձերի և եկամուտների սահմանափակության պատճառով չեն կարողանալու ձեռք բերել»,- նշել է տնտեսագետը։

 

Սարգսյանի խոսքով՝ բնակարանային խնդիրը չի սահմանափակվում միայն անշարժ գույքի գնմամբ։ Նրա գնահատմամբ՝ վարձակալության գները ևս նախորդ տարվա համեմատ որոշ հատվածներում առնվազն 50 տոկոսով աճել են։ Արդյունքում դժվարությունների են բախվում նաև առևտրային տարածքներ վարձակալող բիզնեսները։

 

«Մարդիկ այսպիսի ձևակերպում են անում՝ մենք վարձատուների մոտ վարձու աշխատող ենք, ոչ թե վարձակալ։ Արդեն մտածում են տարբեր բիզնեսներ ամբողջությամբ օնլայն հարթակ տեղափոխելու, խանութների, առևտրային և հանրային օբյեկտների փակման մասին։ Մի կողմից ունենք բնակարան ձեռք բերելու անհնարինություն, մյուս կողմից՝ վարձակալության անհնարինություն»,- ասել է նա։

 

Տնտեսագետի կարծիքով՝ պահանջարկի աճին զուգահեռ բնակելի և առևտրային տարածքների առաջարկը բավարար չէ, ինչի հետևանքով նույնիսկ պահանջարկի փոքր փոփոխությունը կարող է զգալիորեն ազդել գների վրա։

 

Անդրադառնալով անշարժ գույքի շուկայում հնարավոր փուչիկի ձևավորմանը՝ Սարգսյանը պահանջարկի անկում է կանխատեսում։ Նրա գնահատմամբ՝ գնանկում կարող է լինել հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից և Հայաստան տեղափոխված քաղաքացիների պահանջարկի նվազումից հետո։

 

«Պահանջարկի կտրուկ անկում հաստատ սպասվում է։ Չի կարող ուղղակի չլինել։ Եթե չորս գործոններն են հիմնական պահանջարկի պատճառը, զուգահեռ առաջանում են նրանց ձեռքբերման խոչընդոտներ։ Գնանկում կկանխատեսվի, երբ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի և ձեռքբերումների քանակը նվազի։ Միայն այդ դեպքում եմ գնանկում կանխատեսում»,- հավելել է նա։

 

Օտարերկրացիների կողմից վաճառքի գործարքների՝ գնումները գերազանցելու հանգամանքը, ըստ տնտեսագետի, ինքնին չի նշանակում, որ նրանք զանգվածաբար հեռանում են Հայաստանից։ Անդրադառնալով ԱՄՆ քաղաքացիների ակտիվությանը՝ Սարգսյանը վաճառքների մի մասը կապում է ԱՄՆ-ում բնակվող հայերի՝ երկարաժամկետ հեռանկարում Հայաստան վերադառնալու մտադրությունների հետ։

 

«Ամերիկայում էլ է դժվարացել իրավիճակը, փող աշխատելու հնարավորություններն ավելի բարդացել են, սննդի, վառելիքի և անշարժ գույքի գները նույնպես աճում են։ Սա մեր հայրենակիցներին արդեն վերադարձի մասին մտածելու առիթ է տալիս։ Նրանց առաջնային խնդիրը դարձել է գումար հավաքել, Հայաստանում բնակարան վերցնել, որպեսզի հետագայում կարողանան վերադառնալ»,- պարզաբանում է մասնագետը։

 

Միաժամանակ Սարգսյանը կասկածի տակ է դնում Հայաստանում բնակարան ձեռք բերելու և այն վարձակալությամբ հանձնելու միջոցով հիփոթեքային վարկը սպասարկելու շահավետությունը։

 

Մեր այն հարցին, թե բնակարան գնելը նաև որպես ներդրում է դիտարկվում, երբ հանձնվում է վարձակալության, որի գումարը պետք է փակի վարկային պարտավորությունները, Սարգսյանը պատասխանեց. «Բնակարանային վարձակալությունը այս պահի դրությամբ չի կարող փակել հիփոթեքային վարկի սպասարկումը, եթե չկա եկամտային հարկի վերադարձ։ Եթե նույնիսկ ինչ-որ մի հրաշքով հնարավոր է վարձակալությունը փակի հիփոթեքային վարկը, դա հաճախ տեղի է ունեցել տարիներ առաջ ձեռք բերված բնակարանի դեպքում։ Այսօրվա վարձակալության գները չեն նշանակում, որ այսօր գնված բնակարանը նույն եկամուտը կապահովի»։

 

Այն հարցին, թե ստեղծված իրավիճակում ոչ միայն տեսանելի չի պետության կարգավորող քաղաքալանությունը, այլև իշխանությունն իրվիճակը բացատրում է տնտեսական ակտիվության և կյանքի որոակի բարելավման հանգամանքով, տնտեսագետը պատասխանել է. «Դե, Փաշինյանի ասածները չի կարելի մեկնաբանել, որովհետև սրանք շատ անլուրջ են, նա չի խոսում հետազոտություններով, այլ ուղղակի պահի ազդեցության տակ ինչ-որ բան է խոսում։ Պետությունը պետք է կանխատեսի երևույթները, ամենօրյա ռեժիմով գնահատի իրավիճակը և եթե ռիսկ է տեսնում, փորձի չեզոքացնել կամ նվազեցնել այն։ Պետք է խթանի բնակելի և առևտրային տարածքների ավելացումը, որպեսզի առաջարկը բավարարի պահանջարկը, և դրա հաշվին հնարավոր լինի զսպել գնաճը։ Պետության ուղիղ գործառույթն է կանխատեսել նման իրավիճակներն ու արձագանքել դրանց»,- ընդգծել է Նաիրի Սարգսյանը:

Соболезнование от имени лидера Движения "Всеармянский фронт" Юнибанк вручил борцам сборной Армении денежные премии Заявление Центрального Совета Союза коммунистических партий – КПСС Ucom — стратегический технологический партнер соревнования по кибербезопасности Non-Artificial CTF 2026«Вам положен возврат по кредиту»: IDBank предупреждает о новой уловке мошенниковОдин год пакета Persona Америабанка в цифрах: от поездки в Японию до открытия нового филиала Это больше чем правда. Аршак Карапетян Аршак Карапетян отвечает на комментарии зрителейЦифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимательстваIDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян Европейский курс Армении между обещаниями и обязательствами При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической черте