Իրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասին
МЕЖДУНАРОДНОЕՀորմուզի նեղուցի արևելյան հատվածում նոյեմբերի 25-ին նավթատար լցանավ է բռնկվել՝ ականի վրա պայթելու հետևանքով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը։
«Մի քանի ժամ առաջ լցանավը, որն անջատել էր նույնականացման և նավիգացիոն համակարգը, անտեսել է նախազգուշացումները և մուտք գործել արգելված գոտի, որտեղ բախվել է ականի, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բազմիցս նախազգուշացրել է Օմանի ափերի մոտով անցնող երթուղուց օգտվելու վտանգի մասին և ընդգծել, որ Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ իր ուժերի դիտարկման և լիակատար վերահսկողության ներքո։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Аршак Карапетян отвечает на комментарии зрителей
2
Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»
3
Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимател...
4
Ucom — стратегический технологический партнер соревнования по кибербезопасности Non-Artificial CTF 2...
5
Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026



