ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 նոյեմբերի). Սոչիում կայացել են եռակողմ բանակցություններ. «Փաստ»
ЛАЙФ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Տեղեկատվության համաշխարհային օր, Մոնղոլիա՝ Անկախության օր, Հնդկաստան՝ Սահմանադրության օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1856– ծնվել է ամերիկյան դիվանագետ, Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան (1913 - 1916 թթ.) Հենրի Մորգենթաուն, որը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, դրան անդրադարձել իր հուշերում:
1903 – վախճանվել է պատմաբան Մատաթիա Գարագաշյանը:
1904 – ծնվել է դերասանուհի Արուս Ասրյանը:
1906 – ծնվել է ԽՍՀՄ-ում մոլեկուլային գենետիկայի և հակաբիոտիկներ սինթեզող միկրոօրգանիզմների գենետիկայի հիմնադիրներից մեկը՝ գիտնական, գենետիկ Սոս Ալիխանյանը:
1908 – ծնվել է ինժեներական զորքերի գեներալ-մայոր Ղևոնդ Հակոբյանը:
1912 – ծնվել է գեղանկարիչ Հեղինե Աբրահամյանը:
1913 – վախճանվել է հայ ազգայինազատագրական շարժման գործիչ Սարգիս Կուկունյանը։
1920 – սկսվել են հայ-թուրքական բանակցությունները պատերազմի ավարտի վերաբերյալ:
1926 – ծնվել է հայազգի խորհրդային ռազմական գործիչ Ստեփան Խանամիրյանը:
1930 – ծնվել է բանաստեղծ, մանկագիր Սուրեն Մուրադյանը:
1966 – վախճանվել է արևմտահայ բանաստեղծ Համաստեղը (Համբարձում Կելենյան), որը համարվում է սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը:
1990 – վախճանվել է նկարիչ Էդուարդ Սարգսյանը:
2004 – Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբոյում հրապարակվել է դատավճիռը այդ երկրում պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվողների նկատմամբ. մեղադրյալի աթոռին հայտնված վեց հայ օդաչուները դատապարտվել են 14-24 տարվա ազատազրկման:
2009 – կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած ամենամյա հեռուստամարաթոնը. նախնական տվյալներով, խոստացված և կատարված նվիրատվությունների գումարը կազմել է 15 միլիոն 875 հազար 43 դոլար:
2009 – սկսել է հեռարձակվել «Երկիր» հեռուստաալիքը:
2012 – «Նաիրիտի» աշխատողներն իրենց 11 ամսվա աշխատավարձը վճարելու և գործարանը վերագործարկելու պահանջով բողոքի ցույց են կազմակերպել նախագահի նստավայրի առջև:
2020 – ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը՝ պատճառաբանելով, թե այն արդեն իրենց է պատկանում։
2021 – Սոչիում կայացել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև բանակցություններ, որոնք տևել են շուրջ 3 ժամ:
ԱՇԽԱՐՀ
1394 – Սեուլը դարձել է Կորեայի մայրաքաղաքը:
1504 – վախճանվել է Կաստիլիայի և Լեոնի թագուհի Իզաբելլա Կաստիլիացին:
1607 – ծնվել է ամերիկացի գաղութարար Ջոն Հարվարդը, որի անունով է կոչվել Հարվարդի հանրահայտ համալսարանը:
1812 – սկսվել է 3 օր տևած Բերեզինայի ճակատամարտը, որը Ֆրանս - ռուսական պատերազմի նշանավոր մարտերից մեկն է:
1894 – ծնվել է ամերիկացի մաթեմատիկոս Նորբերտ Վինները՝ կիբեռնետիկայի հիմնադիրներից մեկը:
1909 – ծնվել է ազգությամբ ռումին, ֆրանսիացի դրամատուրգ Էժեն Իոնեսկոն:
1917 – ստեղծվել է Հոկեյի ազգային լիգան` NHL-ը։
1926 – վախճանվել է ամերիկացի գյուտարար, զինագործ Ջոն Մոզես Բրաունինգը:
1939 – տեղի է ունեցել Մայնիլ յան դիպվածքը՝ ռմբակոծվել է խորհրդային Մայնիլ գյուղակը, որը ֆորմալ կերպով պատճառ է հանդիսացել խորհրդա-ֆիննական պատերազմի սկսման:
1939 – ծնվել է ամերիկացի երգչուհի, պարուհի և դերասանուհի Թինա Թյորները:
1941 – վիցե-ադմիրալ Տյուիտի Նագումոյի ղեկավարած ճապոնական հարվածային նավատորմիղը խիստ գաղտնիության պայմաններում լքել է Կուրիլ յան կղզիներում գտնվող իր Հիտոկապպու ռազմաբազան և ուղղություն է վերցրել դեպի ԱՄՆ-ի Պյորլ-Հարբոր ռազմաբազա:
1962 – ծնվել է իտալացի պատմաբան Ջովաննի Գուայտան:
1963 – վախճանվել է իտալացի օպերային երգչուհի, «Մետրոպոլիտեն օպերայի» մեներգչուհի Ամելիտա Գալլի-Կուրչին:
1976 – Նյու Մեքսիկո նահանգային քարտուղարությունում գրանցվել է «Microsoft» նոր առևտրային նշանը:
1981 – վախճանվել է նիդերլանդացի շախմատիստ և մաթեմատիկոս Մաքս Էյվեն:
2003 – գերձայնային ուղևորատար «Կոնկորդ» ավիալայներն իրականացրել է իր վերջին թռիչքը:
2018-վախճանվել է իտալացի կինոռեժիսոր, դրամատուրգ և պոետ Բերնարդո Բերտոլուչին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



