Եղանակը կտրուկ կփոխվի. ուժեղ քամի ու ձյուն է սպասվում
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության տարածքում առաջիկա օրերին հիմնականում առանց տեղումների եղանակ է սպասվում։ Սակայն նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան և նոյեմբերի 30-ին առանձին շրջաններում տեղումներ կլինեն, իսկ լեռնային ու որոշ նախալեռնային գոտիներում հնարավոր են ձյուն և թաց ձյուն։
Օդերևութաբանական կանխատեսման համաձայն՝ նոյեմբերի 26-28-ը և 29-ի գիշերը հանրապետության տարածքում տեղումներ չեն սպասվում։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, իսկ գիշերը՝ 8-10 աստիճանով։
Եղանակը Երևանում
Մայրաքաղաքում նոյեմբերի 26-28-ը և 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան, ինչպես նաև նոյեմբերի 30-ի գիշերը և առավոտյան սպասվում է անձրև։
Past.am-ը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը՝ հղում անելով օդերևութաբանական տվյալներին։



