Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել
МЕЖДУНАРОДНОЕՆյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը համանուն մեգապոլիսում և նահանգի մի քանի շրջաններում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել՝ սպասվող տեղատարափ անձրևների և ուժգին քամու պատճառով։
Ավելի վաղ արտակարգ դրության ռեժիմ էր սահմավել հարևան Նյու Ջերսի նահանգում։
«Ես արտակարգ դրության ռեժիմ եմ հայտարարում Նյու Յորքում և Նասաուի, Սաֆոլքի և Ուեսթչեսթչերի շրջաններում՝ Գոհաբանության օրը մոտեցող հզոր փոթորկի պատճառով։ Սպասվում են սաստիկ անձրև և քամի, որոնք կարող են վտանգավոր պայմաններ ստեղծել տեղաշաժման համար», – ասվում է X-ում նահանգապետի հրապարակման մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գոհաբանության օրվա պատվին ամերիկյան հայտնի հանրախանութների ցանցի՝ Macy’s-ի ամենամյա ավանդական շքերթի կազմակերպիչները որոշել են միջոցառումը նոյեմբերի 26-ից տեղափոխել նոյեմբերի 28-ին, ինչը ավելի քան 100 տարվա ընթացքում նման փոփոխության առաջին դեպքն է:



