Ереван, 26.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն

ОБЩЕСТВО

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի գործով այսօր կայացել է առաջին դատական նիստը։ Գործով տուժող Անի Ավետիսյանը, որը ադրբեջանցի զինծառայողի կրակոցից ծանր վիրավորում էր ստացել, 24News-ի հետ զրույցում ասաց՝ եթե անգամ դատարան ներկայանալու և հարցաքննվելու հրավեր ստանա, առողջական վիճակի պատճառով չի կարողանա մասնակցել դատավարությանը․

«Եթե հրավիրեն դատարան, պետք է ուղղաթիռով ինձ տանեն-բերեն։ Ես ի վիճակի չեմ, անգամ չեմ կարողանում կանգնել, ուր մնաց՝ հասնեմ դատարան»,-ասաց Անի Ավետիսյանը։

Անիի խոսքով՝ ինքը տեղյակ էր, որ այսօր կայանալու էր ադրբեջանցի զինծառայողի գործով առաջին դատական նիստը, սակայն դեմ է, որ տուժողի կարգավիճակ ունեցող իր անչափահաս երեխաներին հարցաքննության հրավիրեն։ Ասում է՝ չի ցանկանում, որ երեխաները ևս մեկ անգամ տեսնեն ադրբեջանցի զինծառայողին և վերապրեն կատարվածը․

«Երեխաներս սթրես են ապրում։ Հիմա նորից գնան էնտեղ, նորից այդ ոչնչությանը տեսնեն, նորից սթրես ապրե՞ն։ Որ աղջիկս լացի, հետո ո՞վ է տեր կանգնելու։ Անգամ ես եմ խոսելիս հունից դուրս գալիս։ Ես չեմ կարողանա իրենց ուղեկցել, անչափահաս երեխաներն առանց ծնողի դատարանում ի՞նչ գործ ունեն»,- ասաց Անի Ավետիսյանը։

Անդրադառնալով իր առողջական վիճակին՝ Անին ասաց, որ այն դեռ ծանր է։ Չի կարողանում անգամ ինքնուրույն կանգնել, իսկ առաջիկայում նրան նոր վիրահատություն է սպասվում․

«Ահավոր վիճակ է, ցավեր եմ ունենում ամբողջ օրը։ Մեջքի վրա ուղիղ պառկած եմ, ոչ աջ եմ կարողանում շրջվել, ոչ ձախ։ Օգնում են, որ գոնե կարողանամ կանգնել։ Փորձում եմ հենվել մյուս ոտքիս վրա, այդպես մի կերպ կարողանում եմ կանգնել, բայց քայլելու մասին խոսք անգամ չկա։ Ոսկոր չկա, դե գիտեք, ինչքան էլ ցանկանամ, չեմ կարողանա քայլել»,- ասաց Անին։

Անիի խոսքով, ամեն օր հատուկ պրոցեդուրա են իրականացնում․ վնասված ոտքը ձգում են, որպեսզի այն երկարությամբ հավասարվի մյուսին։ Նրա խոսքով, հավանաբար 3-4 շաբաթվա ընթացքում արդյունք կլինի։

Անդրադառնալով երեխաներին Անին ասում է, որ նրանց հետ հոգեբան է աշխատում, սակայն հատկապես դստեր համար կատարվածը հաղթահարելը դժվար է․

«Հոգեբան աշխատում է, բայց իրենց համար հեշտ չէ։ Հատկապես աղջկաս համար շատ դժվար է։ Դեռ փոքր է, սթրեսի մեջ է, հեշտ չէ մոռանալու կատարվածը։ Լարվում է, դեռ վախեցած է»,-ասաց նա։

Անիի խոսքով ինքը ցանկանում է՝ ադրբեջանցի զինծառայողը պատիժը կրի Հայաստանում։

Հիշեցնենք՝ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Ռահիմ օղլի Մուսաևը, ըստ մեղադրական եզրակացության, 2026 թվականի սեպտեմբերի 26-ին ապօրինի հատել է ՀՀ-ի պետական սահմանը՝ իր մոտ ունենալով 1961 թվականի արտադրության «AKM» տեսակի ինքնաձիգ, 7,62 մմ տրամաչափի 140 մարտական և 10 ուսումնական փամփուշտ, ինչպես նաև սվին-դանակ։ Հայաստանի տարածք մուտք գործելուց հետո նա հասել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր։ Մեղադրանքի համաձայն՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի մուտք է գործել 6-րդ փողոցի 20-րդ տանը գտնվող Անի Ավետիսյանի առանձնատուն։

Տնից նա հափշտակել է 12 հազար դրամ արժողությամբ «Xiaomi» բջջային հեռախոս, 5 հազար դրամ արժողությամբ սմարթ ժամացույց, մեկ տաբատ, 9 հազար դրամ գումար և բանկային քարտ։ Առանձնատան մուտքի դռան հարակից հատվածից վերցրել է նաև տարբեր տեսակների երկու ձախ կոշիկ։ Անի Ավետիսյանին պատճառված գույքային վնասը կազմել է ընդհանուր 26 հազար դրամ։

2026 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, տուն են վերադարձել Անիի անչափահաս երեխաները։ Ըստ մեղադրանքի՝ Մուսաևը նրանց սպառնացել է իր մոտ եղած ինքնաձիգով, ստիպել նստել հյուրասենյակի բազմոցին և հանձնել բջջային հեռախոսները։ Այնուհետև երեխաներին զրկել է տնից դուրս գալու և ազատ տեղաշարժվելու հնարավորությունից։

Դստեր հետ հեռախոսազրույցից տեղեկանալով, որ տանը զինված մարդ կա, Անի Ավետիսյանը ժամանել է առանձնատուն։ Մուսաևը, ըստ մեղադրանքի, նրա առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, բնակարանի ներսում ինքնաձիգից վեց կրակոց է արձակել։ Դրանցից մեկը դիպել է Անիի ձախ ազդրին՝ պատճառելով միջանցիկ հրազենային վիրավորում։ Դրանից հետո, ըստ մեղադրական եզրակացության, Մուսաևը կնոջը գցել է մահճակալին և բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր հատվածներին։

Անիի ստացած վնասվածքների թվում են ձախ ձեռքի առաջին մատի հիմնային ֆալանգից սուբտոտալ անդամահատումը, երրորդ և չորրորդ մատների վնասվածքները, ինչպես նաև ձախ ազդրի հրազենային վիրավորումը, որն ուղեկցվել է ազդոսկրի ստորին հատվածի բազմաբեկոր կոտրվածքով, մկանների և նյարդանոթային խրձի վնասմամբ ու ծավալուն արյունահոսությամբ։

Ucom открыл свои двери для участников образовательной программы FAST «Поколение ИИ»Журналист, напоминающий политическую обезьяну с гранатой, готовится взорвать всю АрмениюСоболезнование от имени лидера Движения "Всеармянский фронт" Юнибанк вручил борцам сборной Армении денежные премии Заявление Центрального Совета Союза коммунистических партий – КПСС Ucom — стратегический технологический партнер соревнования по кибербезопасности Non-Artificial CTF 2026«Вам положен возврат по кредиту»: IDBank предупреждает о новой уловке мошенниковОдин год пакета Persona Америабанка в цифрах: от поездки в Японию до открытия нового филиала Это больше чем правда. Аршак Карапетян Аршак Карапетян отвечает на комментарии зрителейЦифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимательстваIDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян Европейский курс Армении между обещаниями и обязательствами При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17