Թրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել հնդկահավերին Սպիտակ տանը կայացած արարողության ժամանակ՝ Գոհաբանության օրվա նախօրեին, որն այս տարի նշվում է նոյեմբերի 26-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ներում շնորհելու համար ընտրվել էին երկու հնդկահավեր, որոնք ստացել էին Ազատություն և Փետուրներ մականունները։
«Սա Ազատությունն է։ Ի՞նչ պատահեց Փետուրներին»,- ներկաներին հարցրել է Թրամփը, երբ իրեն երկուսի փոխարեն միայն մեկ թռչուն են մոտեցրել։ Արարողության կադրերը հրապարակել է Սպիտակ տունը։
Նրան պատասխանել են, որ երկրորդ հնդկահավը գտնվում է Սպիտակ տան մարգագետնի թփերի մեջ։
«Փետուրները փախել է թփերի մեջ։ Մենք ներում կշնորհենք նաև Փետուրներին, կարծում եմ՝ մենք ներում կշնորհենք նրանց երկուսին էլ։ Ազատություն, ես պարզապես ուզում եմ ասել, որ դու և Փետուրները այս պահից լիովին ներված եք։ Շնորհավորում եմ»,- ասել է Թրամփը։
Գոհաբանության օրը համարվում է ԱՄՆ-ի գլխավոր ազգային տոնը։ Նախագահներից առաջինը հնդկահավերին ներում շնորհելու խորհրդանշական արարողությունն անցկացրել է նույն Աբրահամ Լինքոլնը 1863 թվականին։ Ավանդույթն ամենամյա է դարձել 1947 թվականից, երբ երկրի 33-րդ ղեկավար Հարի Թրումենը կրկին օգտվել է այդ իրավունքից։ Հնդկահավերի անուններն ընտրվում են հանրային քվեարկության միջոցով։



