Կասեցվել է «Շառոյան-Սարյան» ընկերության համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունը
ОБЩЕСТВОՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Շառոյան-Սարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ք․ Երևան, Արարատյան 88 հասցեում գործող համեմունքների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
- արտադրական շինությունների հատակների մակերևույթները ունեցել են վնասված հատվածներ, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը,
- պատերը ունեցել են վնասված հատվածներ և մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի է լվանալ և, անհրաժեշտության դեպքում, ախտահանել,
-առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:



