«Միջուկային եռյակը Ռուսաստանի անվտանգության հուսալի երաշխիքն է»
МЕЖДУНАРОДНОЕՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն կանցկացնի բազմաֆունկցիոնալ ատոմային սուզանավերի խմբավորման զարգացման հարցով։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ բազմաֆունկցիոնալ ատոմային սուզանավերը Ռուսաստանի միջուկային եռյակի կարևոր բաղադրիչներից են։
«Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում միջուկային եռյակի նշանակությունն ամեն օր ավելի ակնհայտ է դառնում։ Դրա կարևորությունը հնարավոր չէ գերագնահատել»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանն այսօր գտնվում է բավականին թշնամական շրջապատում, ինչի պայմաններում միջուկային եռյակը դառնում է երկրի անվտանգության հուսալի երաշխիքը։
Պուտինն աշխատանքային այցով գտնվում է Սևերոդվինսկում։ Նա կմասնակցի «Պերմ» ատոմային սուզանավի վրա դրոշի բարձրացման արարողությանը, ինչպես նաև հանդիպում կունենա Արխանգելսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Ցիբուլսկու հետ։



