«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը
ПОЛИТИКА«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման այս զազրելի ակտը, ինչը հերթական վկայությունն է այն բանի, որ դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի՝ կատարելով Հայաստանում ընդդիմության ինստիտուտը վերացնելու և գրպանային ընդդիմություն ստեղծելու մասին Փաշինյանի հրահանգը։
• Ֆավորիտ թեկնածու Դավիթ Համբարձումյանին ազատազրկելու միջոցով ցանկանալով ապահովագրվել Մասիս համայնքի ավագանու դեկտեմբերի 13-ի ընտրություններում սպասվող ծանր պարտության խայտառակությունից՝ գործող վարչախումբը դիմում է իր համար արդեն սովորական դարձած՝ հազարավոր մարդկանց ընտրության սահմանադրական իրավունքի զանգվածային ոտնահարման մեթոդին։
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչու պետք է ազգովի տապալել ալիևյան բռնատիրական սահմանադրության կործանարար օրակարգը և թույլ չտալ դատական համակարգի լիակատար ստրկացումը բռնապետական վարչակարգի կողմից։
1
Аршак Карапетян отвечает на комментарии зрителей
2
Цифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026
3
Экономика глазами молодых: от актуальных исследований до реальных бизнес-проектов
4
Ucom — стратегический технологический партнер соревнования по кибербезопасности Non-Artificial CTF 2...
5
Журналист, напоминающий политическую обезьяну с гранатой, готовится взорвать всю Армению



