Մելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ շարունակում է զբաղվել Ռուսաստանին և Ուկրաինային վերաբերող հումանիտար գործունեությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ես նախկինի պես հավատարիմ եմ հետագա հումանիտար աշխատանքին և ընտանիքների վերամիավորմանը։ Յուրաքանչյուր երեխայի վերամիավորումն իր ծնողների հետ մեզ մեկ քայլով մոտեցնում է նրան, որ աշխարհն ավելի լավը դառնա բոլորի համար»,- գրել է նա։
ՌԴ նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան նոյեմբերի 25-ին երախտագիտություն է հայտնել Մելանյա Թրամփին՝ Ռուսաստանում և Ուկրաինայում երեխաներին իրենց ընտանիքների հետ վերամիավորելու աշխատանքներին ակտիվ մասնակցության համար։
Նոյեմբերի 20-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ առաջին տիկինը հույս է հայտնել, որ մինչև Գրիգորյան օրացույցով դեկտեմբերի 25-ին նշվող Սուրբ Ծնունդը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի մասին նոր համաձայնագիր ձեռք կբերվի։ Նա նաև մեծ հաջողություն է անվանել Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում հումանիտար գործողության անցկացումը։
Հոկտեմբերի վերջին Մելանյա Թրամփի աջակցությամբ Մոսկվան և Կիևը համաձայնել էին այդ քաղաքում հրադադար հաստատել՝ հումանիտար գործողության անցկացումն ապահովելու համար։ ՌԴ զինված ուժերը հոկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:00-ից, լռության ռեժիմ էին սահմանել խերսոնյան ուղղությամբ՝ Ալյոշկիում հումանիտար առաքելության նախապատրաստման կապակցությամբ։ Հոկտեմբերի 30-ին տեղի բնակիչներին բաժանվել է մի քանի տասնյակ տոննա մարդասիրական օգնություն, իսկ բոլոր ցանկացողները կարողացել են անարգել մեկնել ինչպես Ռուսաստանի այլ շրջաններ, այնպես էլ Ուկրաինա։



