Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել, 3 անձ ձերբակալվել է. ՆԳՆ
ОБЩЕСТВОՆԳՆ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նոյեմբերի 26-ին օպերատիվ տեղեկություններ են ստացել Մասիս քաղաքի 4-րդ փողոցում ապօրինի ծառահատման վերաբերյալ։
ՆԳՆ հաղորդմամբ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մասիսի համայնքապետարանի աշխատակիցները նշված հասցեում փորձել են ծառեր հատել՝ համայնքապետի թեկնածուներից մեկի նախընտրական քարոզչական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով, սակայն ոստիկանների միջամտությամբ ծառահատումը կանխվել է։
Նույն օրը 47-ամյա, 64-ամյա և 51-ամյա տղամարդիկ ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։
1
Экономика глазами молодых: от актуальных исследований до реальных бизнес-проектов
2
Аршак Карапетян отвечает на комментарии зрителей
3
Ucom — стратегический технологический партнер соревнования по кибербезопасности Non-Artificial CTF 2...
4
Журналист, напоминающий политическую обезьяну с гранатой, готовится взорвать всю Армению
5
Ucom открыл свои двери для участников образовательной программы FAST «Поколение ИИ»



