Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»
СПОРТՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի շրջանակում կայացավ գոլառատ հանդիպում. «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել էր Գյումրիի «Շիրակին» և զիջեց 2:4 հաշվով։
Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Բամբա Մեսամբան՝ աչքի ընկնելով 6-րդ, 33-րդ և 64-րդ րոպեներին, իսկ «Շիրակի» չորրորդ գոլը 76-րդ րոպեին խփեց Ռաֆիկ Միսակյանը։ «Ուրարտուի» կազմում գոլերով պատասխանեցին Խարիտոն Այվազյանը՝ 10-րդ րոպեին, և Միգել Վելոսան՝ 68-րդ րոպեին։
Այս հաջողության շնորհիվ «Շիրակը» վաստակեց 20 միավոր և շրջանցեց մրցակցին՝ բարձրանալով մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնական։ «Ուրարտուն» 19 միավորով նահանջեց 7-րդ տեղ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Экономика глазами молодых: от актуальных исследований до реальных бизнес-проектов
2
Аршак Карапетян отвечает на комментарии зрителей
3
Ucom — стратегический технологический партнер соревнования по кибербезопасности Non-Artificial CTF 2...
4
Соболезнование от имени лидера Движения "Всеармянский фронт"
5
Ucom открыл свои двери для участников образовательной программы FAST «Поколение ИИ»



