Ռուսաստանն ընդունել է վառելիքի պակասը և նախատեսում է ավելացնել ներմուծումը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը նախատեսում է ավելացնել վառելիքի ներմուծումը՝ Ուկրաինայի հարձակումների հետևանքով նավթավերամշակման գործարանների աշխատանքի խափանումները փոխհատուցելու համար, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ ընդունելով, որ երկրի ներքին շուկայում վառելիքի պակաս կա, որը սպառողները դեռ չեն զգում։
«Պակաս կա, բայց այն դեռ չի զգացվում», — ասել է Նովակը «Вести» լրատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանությունում։
Փոխվարչապետի հաղորդմամբ, իշխանությունները մտադիր են ավելացնել վառելիքի մատակարարումները թե՛ մերձավոր, թե՛ հեռավոր արտերկրից, ինչպես նաև ընդլայնել ներքին արտադրությունը։ Նովակի պնդմամբ, լրացուցիչ ներմուծումը և նավթավերամշակման ձեռնարկությունների պլանային վերանորոգումների հետաձգումը թույլ են տալիս հաղթահարել ռուսաստանյան նավթավերամշակման գործարանների վրա հարձակումների հետևանքները։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել ռուսաստանյան նավթավերամշակման գործարաններին՝ չնայած նման հարձակումներից զերծ մնալու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչին։



