ՄԱԿ-ն սկսել Է ինքնաթիռներով հումանիտար օգնության փոխադրումը Սիրիա
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի ինքնաթիռներն հումանիտար օգնության առաջին խմբաքանակն են հասցրել Սիրիայի հյուսիս-արեւելքի Դեյր Զոր քաղաք, որն արդեն մի քանի ամիս է՝ պաշարել են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
ՄԱԿ-ի տվյալներով՝ պաշարված քաղաքի մոտավորապես 200 հազար բնակիչներ պարենամթերքի սուր պակաս են զգում:
Կազմակերպության վերջին զեկույցում նշվում է պաշարվածների կենսապայմանների կտրուկ վատացումը եւ հաղորդվում թերսնման ծանր դեպքերի եւ սովից մահացության բարձր մակարդակի մասին:
Ինչպես Անվտանգության խորհրդին զեկուցել է ՄԱԿ-ի հումանիտար գործակալության ղեկավար Սթիվեն Օ՛Բրայենը, Սիրիայի կառավարական զորքերի հսկողության տակ գտնվող քաղաքում ինքնաթիռից նետվել են 21 տոննա բեռներ՝ առաջին անհրաժեշտության իրերով:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



