Կիևի «Դինամո»-ն պարտվեց «Մանչեսթեր Սիթի»-ին, ՊՍՎ-ն և «Ատլետիկո»-ն չպարզեցին հաղթողին
СПОРТՉեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն Կիևում մրցեց «Դինամո»-ի հետ, իսկ Մադրիդի «Ատլետիկո»-ն Հոլանդիայում հյուրընկալվել էր ՊՍՎ –ին: Ուկրաինական թիմը 1:3 հաշվով պարտվել է անգլիացիներին: Խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացել է Ագուերոն, մինչ ընդմիջման գնալը՝ Սիլվան կրկնապատկել է իր խմբի առավելությունը: Երկրորդ խաղակեսին թիմերը մեկական գնդակ են ուղարկել միմյանց դապասը: Կիեւցիներից Բույալսկին 59-րդ րոպեին կրճատել է խաղի հաշիվը, սակայն հանդիպման հիմնական ժամանակի ավարտին անգլիացիներից հաջողության է հասել Տուրեն:
ՊՍՎ- «Ատլետիկո» հանդիպումը, ի տարբերություն նախորդի, ավարտվել է գոլազուրկ ոչ ոքի հաշվով: «Ատլետիկո»-ն չի կարողացել հաջողության հասնել անգամ այն բանից հետո, երբ հոլանդացիները 68-րդ րոպեից խաղադաշտում մնացել են 10 հոգով. հոլանդական թիմից Պերեյրոն մրցավարի որոշմամբ հեռացվել էր խաղադաշտից:
Երկու դիմակայությունների պատասխան հանդիպոմները կկայանան մարտի 15-ին: