Երեւանը՝ արդյունաբերական կենտրոն, Տավուշը՝ արդյունաբերության կարոտ
ЭКОНОМИКАԵրեւանն արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալներով Հայաստանում առաջին տեղն է զբաղեցնում: Երեւանում թողարկվող արդյունաբերական արտադրանքը 2015 թ-ին կազմել է մեր երկրի համանուն արտադրանքի 41,6 տոկոսը:
Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում ենք, ր 2015 թվականին Հայաստանում արտադրվել է 1 տրիլիոն 327 միլիարդ 75 միլիոն դրամի արդյունաբերական արտադարանք, որից 551 միլիարդ 718 միլիոն դրամի արտադրանքը թողարկվել է միայն Երեւանում:
Ըստ ԱՎԾ-ի տվյալների՝ երկրորդ տեղում է Սյունիքի մարզը: Թողարկված արտադրանքի ծավալն այստեղ 2015-ին կազմել է 179 միլիարդ 365 միլիոն 200 հազար դոլար: Չնայած, որ Սյունիքի մարզն իր արդյունաբերական արտադրության ծավալներով երկրորդն է Հայաստանում, պետք է հիշեցնենք, որ Սյունիքում բացառապես հանքարդյունաբերությամբ են զբաղվում:
Նախորդ տարի ամենափոքր ծավալով արդյունաբերական արտադրանք թողարկվել է Տավուշի մարզում (10 միլիարդ 240 միլիոն դրամի չափով): Համեմատաբար ցածր ցուցանիշ է գրանցվել Վայոց ձորում (15 միլիարդ 652 միլիոն դրամի արդյունաբերական արտադրանք): Տավուշի եւ Վայոց Ձորի մարզերում արտադրված արդյունաբերական արտադրանքը մեր երկրի ընդհանուր ծավալների՝ համապատախանաբար 1,2 եւ 0,8 տոկոսն է կազմում:
Սրանց համեմատ մեծ ծավալի արտադրանք է թողարկվել Արարատի, Կոտայքի եւ Լոռու մարզերում՝ համապատասխանաբար 157,2, 140 եւ 120,3 միլիարդ դրամի չափով:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան