Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները նաև ջերմ են եղել

ИНТЕРВЬЮ

Երբ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին է, բոլորս հակամարտություն ենք պատկերացնում, սառը պատերազմների շարան, պատժամիջոցներ, թեժ գոտիներ, Աֆղանստան, Իրաք, Սիրիա…

Ընթերցող լայն շրջանակներում քչերին է հայտնի, որ 19-րդ դարի վերջին, Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ եղել է փոխադարձ հարգանք: Ռուսական ցարական մամուլը ամերիկյան իշխանությունների եւ ժողովրդի մասին գովասանքով էր խոսում:

Օրինակ 1800-ականների վերջերին ռուսական «Օգոնյոկ» հանդեսում ԱՄՆ-ն եւ ամերիկացիները բացառապես դրականորեն են ներկայացված` ի տարբերություն անգլիացիների եւ հոլանդացիների: Ամսագրի ամենաառաջին համարում (1899 թվականի դեկտեմբեր) մեծ հոդվածով անդրադարձ է կատարվել ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնին՝ վերջինիս մահվան 100-ամյակի կապակցությամբ: Այն ժամանակ ԱՄՆ-ն կոչվում էր Հյուսիս-Ամերիկյան պետություն: Հոդվածում Հյուսիս-Ամերիկյան պետությունը հորջորջվում է «մեծ»:

Դա այն ժամանակ էր, երբ այս երկու պետությունները, հետագայում՝ գերտերություններ, շահերի բախում չունեին, դեռեւս սառը պատերազմներ չկային: ԱՄՆ-Ռուսաստան պատմական հարաբերությունների մասին մեր հարցերին պատասխանում է ԵՊՀ Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդուարդ Զոհրաբյանը:

- Պարոն Զոհրաբյան, թվում է, թե ռուսների եւ ամերիկացիների միջեւ հակասություններն ու կոնֆլիկտները եղել են բոլոր ժամանակներում եւ հավերժ են: Բայց, փաստորեն, այդ հարաբերությունները լավ էլ բարիդրացիական են եղել: Ջորջ Վաշինգտոնը ռուսական մամուլում ներկայացվում է որպես հզոր գործիչ, ամերիկյան պարկեշտ ժողովրդի իմաստուն զավակ: Ինչպիսի՞ն էին երկու պետությունների միջեւ հարաբերությունները սրանից 130 տարի առաջ:

- Մինչեւ 19-րդ դարի վերջը եւ 20-րդ դարի սկիզբը Ռուսաստանում սոցիալիցիզմի գաղափարի տարածման դարաշրջանն էր: Իսկ այն, ինչ անում էր Ջորջ Վաշինգտոնը սեւամորթներին ստրկությունից ազատագրելու ուղղությամբ Հարավ-Հյուսիսի միջեւ պատերազմում, խրախուսվում էր նաեւ Ռուսաստանի կողմից: Ռուսական ազատ դեմոկրատական միտքը, հեղափոխական զանգվածները, բոլշեւիկյան սոցիալ-դեմոկրատական շարժման կողմնակիցները պաշտպանում էին Հյուսիսին: Ռուսաստանի եւ Ամերիկայի Հարավի դիրքորոշումները համընկնում էին:

- Սա նշանակո՞ւմ է, որ ցարական իշխանությունները նույնպես լավ վերաբերմունք ունեին Ամերիկայի նկատմամբ:

- Այդ ժամանակաշրջանում նրանք Ամերիկայի հետ այդպիսի խնդիրներ չունեին: Ռազմական բախումներ, պատերազմներ չեն եղել:

-Ե՞րբ Ամերիկան եւ Ռուսաստանը հասկացան, որ իրենք այլեւս համակիր երկրներ չեն եւ շահերի բախում ունեն:

- Խնդիրներ առաջացան կապված Ալյասկայի հետ, որովհետեւ Ամերիկան գնալով ուժեղ պետություն էր դառնում, ուզում էր ծավալվել: Իսկ նման ձեւով զարգացող երկրները կենսական տարածքների խնդիր ունեն: Մանավանդ, որ դա ոսկու պաշարներով հարուստ մի տարածաշրջան էր: Ալյասկան նաեւ ռազմավարական նշանակություն ունեցող տարածք էր՝ Հյուսիսը Արեւելքի հետ կապող օղակ: Առաջին համաշխարհային պատերազմից հետո` 20-ական թվականներին, Միացյալ Նահանգների քաղաքականությունը հետեւյալն էր. պարփակվել Ամերիկյան մայրացամաքում եւ մնացած երկրների հետ քաղաքական գործընթացներին ավելի քիչ մասնակցություն ունենալ: Բայց ահա Վուդրո Վիլսոնն այդ քաղաքականությունը շրջանցեց եւ առաջ քաշեց աշխարհի բոլոր գործընթացներին մասնակցելու քաղաքականությունը: Սկզբնական շրջանում Ռուսաստանը հանդես էր գալիս Անտանտի երկրների կազմում, բայց 1917 թ-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո դուրս եկավ Ալյանսից, իսկ ԱՄՆ-ն մնաց դաշնակից Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային եւ մնացած համակիր երկրներին:

Միացյալ Նահանագներն այդ ժամանակ աշխարհում մեծ ազդեցություն չունեին: Նրան թույլ չէին տալիս մասնակցել շատ գործընթացների: Երկրորդ Աշխարհամարտի նախօրյակին իրավիճակը փոխվեց: ԱՄՆ-ն տնտեսական խնդիրներ ուներ, այնտեղ ճգնաժամ էր: Այդ ժամանակ Ռուզվելտն առաջ քաշեց նոր կուրսի քաղաքականությունը, որը ենթադրում էր Խորհրդային պետության հետ հարաբերություններ հաստատել, ճանաչել ԽՍՀՄ-ը` որպես պետություն:

Շահերը համընկնում էին այնքան ժամանակ, որքան ժամանակ նրանք միասին կռվում էին ֆաշիզմի դեմ:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ն փոխեց դիրքորոշումը՝ ԽՍՀՄ-ին ոչ բարյացակամ տրամադրվելով: 1946 թ-ին Ֆիլադելֆիա քաղաքում հանդիպեցին Չերչիլը եւ Հարրի Տրումենը եւ, այսպես ասած, վարագույրը քաշեցին: Բայց խորհրդային պետությունը նույնպես որոշակի ծավալապաշտական խնդիրներ ուներ: Ահավասիկ, մինչ հիմա էլեկտրաէներգիայի, էներգակիրների, նավթի, գազի պաշարների համար անվերջ պատերազմներ են գնում:

-Կարո՞ղ ենք ասել, որ աշխարհը միշտ երկբեւեռ է եղել եւ այդպիսին էլ կգնա:

- Առանձին տարածաշրջաններում սեփական ազդեցությունը տարածելու եւ պահպանելու խնդիրը գերտերություններին հանգիստ չի տալիս: Եթե կա ազդեցություն, պետք է լինի նաեւ հակազդեցություն: Թե որ պետությունը ում կհակազդի, կախված է իրավիճակից:

Զրուցեց Գագիկ Աղբալյանը

 

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри