Ереван, 26.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


«Սև հող» Արցախը

БЛОГ

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Լեռնային Ղարաբաղի (կամ Արցախի) Հանրապետություն, փաստացի անկախ, սակայն միջազգայնորեն չճանաչված պետություն Անդրկովկասում։ Արևմուտքից սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը, հարավից՝ Իրանին, իսկ արևելքից և հյուսիսից՝ Ադրբեջանին։ Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Պատմամշակութային կենտրոն է Շուշի քաղաքը։

Պատմականորեն կազմում է Մեծ Հայքի Արցախ նահանգը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հայկական երկրորդ պետությունն է։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախության հռչակագիրը ընդունել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանի ընթացքում՝ ժողովրդական պատգամավորների կողմից։ Հռչակագրի առաջին կետը ունի հետևյալ ձևակերպումը.
« Ընդունել ներկայիս Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և սահմանակից Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) հռչակման մասին հռչակագիրը։ »

Անվանման մասին ճշգրիտ ստուգաբանությունը հայտնի չէ, առաջին հիշատակությունները Վանի թագավորության (ուրարտական) շրջանից են։

Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Արցախ» անվանումը նշանակում է Առանի ծառաստան։ Ավանդության համաձայն, Առանը հայոց Վաղարշակ արքայի կողմից նշանակված Մեծ Հայքի հյուսիսարևելյան նահանգների նախարարն էր՝ Սիսակյան տոհմից։ Առանը, որը ավանդորեն համարվում է Առանշահիկների, և նրանցից ճյուղավորված Արցախի միջնադարյան իշխանների ու մելիքների նախահայրը, պատկանում էր Հայկ նահապետի զարմին, ուստի և միջնադարյան պատմիչները Արցախի իշխաններին կոչում են «Հայկազյանք»։ «Ղարաբաղ» տեղանունը հստակ ստուգաբանություն չունի։ Ըստ մեկ ստուգաբանության՝ թարգմանվում է որպես՝ «Սև այգի»։ Ըստ երկորրդ ստուգաբանության՝ «բաղ» արմատով բազմաթիվ տեղանուններ գոյություն ունեին Սյունիքում, Արցախում, Գանձակում և այլուր։ Եվ «Ղարաբաղը» «Բաղաբերդ» տեղանվան պարզ ու սովորական թարգմանությունն է։ «Ղարաբաղի» առաջին՝ «ղարա» մասը հայերեն «բերդ» բառի թարգմանությունն է՝ լ-ր հնչյունափոխությամբ։ Ինչպես օրինակ, Կալա-կարա՝ Կալա, Կալաքենդ (Բերդաշեն), իսկ պաշտոնական փաստաթղթերում՝ Կարաքենդ։ Տեղանվան երկրորդ՝ «բաղ» մասը օտար նվաճողների կողմից չի թարգմանվել։ Այսպիսով՝ Ղարաբաղը Բաղաբերդ տեղանվան քմահաճ թարգմանությունն է։

Մ.թ.ա. 3-1-ին հազարամյակներից սկսած հանդես եկան առաջին պետական կազմավորումները, որոնց շարքում առանձնանում էր Վանի կամ Արարատի թագավորությունը (Ուրարտու)։ Ուրարտական թագավորության ժամանակաշրջանում (Ք.ա. 9-6դդ.) Արցախը հայտնի էր Ուրտեխե-Ուրտեխինի անվանվամբ։ Արցախի՝ որպես Հայաստանի մաս, հիշատակումներ կան Ստրաբոնի, Դիոն Կասիոսի, Պլինիոս Ավագի, Պլուտարքոսի և այլ անտիկ հեղինակների աշխատություններում, ինչպես նաև Արգիշտի Ա-ի՝ Կոտայքում հայտնաբերված ժայռափոր արձանագրության մեջ, որտեղ խոսվում է Զառ քաղաքի մասին։ Ըստ պատմաբան Վ. Բալայանի այն համընկնում է Արցախի միջնադարյան Ծար մելիքանիստ ավանի և ներկայիս Քարվաճառի Զառ գյուղի հետ։

Ք.ա. 4-րդ դարում արդեն Երվանդունիների թագավորության օրոք նույնպես վկայություններ կան, որ հայկական պետության կազմի մեջ էին մտնում Արցախը և Ուտիքը։ Այդ մասին են փաստում հույն պատմագիր և աշխարհագիր Ստրաբոնի վկայությունները, որտեղ նա Արցախը ներկայացնում է, որպես Մեծ Հայքի կազմում գտնվող նահանգ՝ Օրխիստինա - Արցախ։

66 թվականին Արշակունյաց հարստության շրջանում Արցախը նույնպես գտնվում էր հայկական միասնական պետության կազմում։ Այդ մասին է վկայում հռոմեական կայսր՝ Ներոնի ժամանակներից Հռոմում պահպանված պատի վրա փորագրված աշխարհի մարմարե քարտեզը, որտեղ Արցախը Արշակունյաց Հայաստանի առաջատար նահանգներից մեկն է։

«Euromedia24» удостоил Давида Амаляна почётной премии «Эталон борьбы» (видео)Уже открыто признают, что цель - разрушить Церковь: «Паст»Раскрываются ли мошенничества? «Паст»Народ и Церковь едины в борьбе против антицерковной кампании властей: «Паст»«Euromedia24» удостоил Рубена Матевосяна почётной премии «Хранитель армянской музыки» (видео)Трамп приостановил крупномасштабные ветроэнергетические проекты по меньшей мере на 90 дней«Осветим темноту вместе»: подарок Самвела Карапетяна ГюмриВо Франции проводится расследование по факту кибератаки на почту: сообщается о пророссийских хакерахЗа ситуацией вокруг армянской Церкви следят и в Лондоне — замглавы британского МИДГеоргий Макарян из Балашихи стал чемпионом мира по бразильскому джиу-джитсу«Тайный Санта» на idplus: анонимные подарочные картыФСБ России сообщила о предотвращении теракта на магистральном нефтепроводеПентагон: наращивание военной мощи Китая делает США уязвимымиАрмянский бренд Yeprem представлен в 5-м сезоне сериала «Эмили в Париже»Трамп рассмешил Сталлоне на вручении премииBrent подорожала до $62,46 за баррельВласти Армении не способны решить стоящие перед экономикой вызовы: КарапетянПапа римский Лев: «Очень печально, что Россия отказалась от перемирия»Новогоднее мероприятие «Евразии» в Ереване: вручение дипломов, кинопоказ и встреча с Дедом МорозомСотрудничество между фондом «Музыка во имя будущего» и «Барур» - во имя распространения армянской музыкиЮнибанк завершил размещение бессрочных облигаций раньше срокаРазве дворовая команда сможет победить профессионалов. Аршак КарапетянСтипендии для 100 студентов из Арцаха в рамках программы IDBank «Бок о бок»Подведены итоги второго конкурса финансовой грамотности Junius Кому и за что благодарен Пашинян?... «Паст»В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»Что происходит, когда одного человека нет в Армении? «Паст»Роберт Амстердам рассказал престижному телеканалу о преследовании христиан в АрменииПутин: Товарооборот с Арменией скорректировалсяПашинян заявил Путину о важности восстановления ж/д, соединяющих Армению с Азербайджаном и ТурциейГосдеп опроверг сообщения о $60 млрд США на восстановление ГазыПесков: данные о якобы желании РФ восстановить сферы влияния СССР ошибочны НАТО откроет в Румынии крупный центр для поставок оружия УкраинеСотни семей в Раздане получили гуманитарную помощьАрмянский фильм победил на Первом морском молодежном фестивале вертикального кино и видео «Золотой Якорь»Украинские беспилотники атаковали причалы и суда в крупном нефтяном порту Краснодарского краяЗолото подорожало выше $4380 за унцию и обновило ценовой рекордO Ялтинской конференции и её наследии: обсуждение в «Евразия-Армения»Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами»