Երեխայի հետ շփման կարևոր կանոններ
ЛАЙФԸստ հոգեբանների` երեխաներին մինչև 3 տարեկանը դաստիարակելու համար, պետք է հետևել որոշ կանոնների, որոնք Past.am-ը ներկայացնում է ձեզ:
Այս կանոնների մասին գրում է «Երեք տարեկանից հետո արդեն ուշ է» գրքի հեղինակ Իբուկին և նշում, որ սրանք կարևոր են վաղ տարիքի դաստիարակության համար:
1. Հաճախակի պետք է գրկել երեխային, ինչը կարևոր է մտավոր զարգացվածության համար:
2. Հաճախակի կարելի է քնել երեխայի կողքին:
3. Անհրաժեշտ է զբաղվել երեխայի հետ ամեն օր:
4. Պետք է երեխայի հետ խոսել մեծերի լեզվով, քանզի նա նույնպես մարդ է:
5. Չի կարելի վիճել երեխայի ներկայությամբ:
6. Երեխային անհրաժեշտ է շփվել հոր հետ:
7. Խրախուսեք ուրիշ երեխաների հետ շփվելու երեխայի ցանկությունը: Դա խթանում է շփվողականության զարգացմանը:
8. Մի արգելեք երեխային վիճել:
9. Գովեստի և պատժելու մեջ պետք է ծնողը լինի զգույշ:
10. Արթնացրեք երեխայի մոտ ինչ-որ բանի նկատմամբ հետաքրքրություն:
11. Չի կարելի ստիպել երեխային ընդունել ծնողի ընկալմամբ «լավը» կամ «վատը»:
12. Կրկնեք այն, ինչ սովորեցրել եք երեխային, դա զարգացնում է երեխայի ուղեղում ճիշտ սխեմաներ:
13. Մանկական երևակայությունը չի կարելի համարել հիմարություն:
14. Սեռական բնույթի հարցերին պետք է պատասխանել անկեղծորեն:
15. Երեխային պետք է սովորեցնել բանաստեղծություններ:
16. Շրջապատեք երեխային հոգևոր արժեքներով, դասական երաժշտություն, արվեստի գործեր, հետաքրքիր գրականության ընթերցանություն:
17. Երեխայի հետ զբաղվեք նկարչությամբ, երեխայի ձեռքերը պետք է զարգացած լինեն:
18. Չի կարելի գնել երեխայի համար այն, ինչ նա ցանկանում է:
19. Նպաստեք երեխայի ոչ ստանդարտ մտածելակերպին:
20. Զարգացրեք շոշափելի զգայարանները:
21. Առաջարկեք երեխային խաղալ դետալներից բաղկացած խաղալիքներով:
22. Անհրաժեշտ է երեխային սովորեցնել տարբեր առարկաներ թղթից կտրատելու ունակությունը:
23. Անհրաժեշտ է երեխայի հետ ինչ-որ դերեր խաղալ:
24. Զբոսնեք երեխայի հետ, դա շատ օգտակար է:
25. Երեխայի աշխատանքից արդյունք մի սպասեք: Նրա համար շատ կարևոր է գործընթացը:
26. Երեխայի կամքը չի կարելի ճնշել:
27. Չի կարելի երեխային վերաբերվել, որպես սեփականություն:
28. Պետք է վստահել երեխային:
Արուսիկ Տիգրանյան



