Ереван, 11.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Կարինա Առուստամյանը՝ «The Band»-ի գործունեության, Բեյոնսեի երկու երգերի և հայկական էթնիկ երաժշտության միքսի ու նոր տեսահոլովակի մասին

ФОТО

 Life.panorama.am-ը գրում է.

Երիտասարդ երգչուհի Կարինա Առուստամյանին շատերը կհիշեն «Հայաստանի ձայնը 3» նախագծից, ով չնայած նրան, որ արժանացել էր մրցավարների բարձր գնահատականին, այնուամենայնիվ, չանցավ կիսաեզրափակչի շեմը: Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին առաջին անգամ պատմում է «Հայաստանի Ձայնը» նախագծից դուրս գալու իրական պատճառների եւ շատ մոտ ապագայում «The Band» խմբի առաջին տեսահոլովակի մասին:

Մեզ հետ զրույցում Կարինան նախ պատմեց այս ոլորտ հայտնվելու մասին.

«Երաժշտությամբ զբաղվելն իմ վաղեմի երազանքն է եղել, հենց երազանքիս հետեւից գնալով էլ մասնագիտություն ընտրելու տարիներին ընտրեցի երգն ու ավարտեցի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայի ջազ-վոկալ բաժինը: Իսկ հիմա էլ շարունակում եմ առաքելությունս՝ զբաղվում եմ իմ սիրած գործով»,- պատմեց երգչուհին:

Կարինա Առուստամյանն արդեն երկար ժամանակ է միայնակ չի գործում. «Տարիներ առաջ հասկացա, որ ուզում եմ երգել կենդանի նվագակցությամբ ու Հովսեփ Երեմյանի հետ միասին ստեղծեցինք մեր խումբը՝ «The Band»-ը: Մենք արդեն 2.5 տարի է գործում ենք ու երեւանյան տարբեր ակումբներում ներկայացնում ենք մեր արվեստը»,- նշեց Կարինան ու տեղեկացրեց, որ շատ շուտով կկայանա «The Band»-ի առաջին տեսահոլովակի պրեմիերան.

«Մեր խմբի առաջին տեսահոլովակը շատ շուտով կներկայացնենք: Նպատակ ենք մեր առաջ դրել՝ ուզում ենք մեր երիտասրադությունը քավեր կատարումներից բացի ակումբներում լսի հայկականը: Մեր նոր երգն էլ հենց այդ նպատակին է միտված՝ պահել ենք քավերը, բայց հայկական ժողովրդական երգի հենքի վրա: Այն կոչվում է «Նարե, նարե», երգը միքսված է համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհի Բեյոնսեի երկու երգերի հետ. կարծում եմ՝ արդյունքը կգոհացնի: Տեսահոլովակի պրեմիերայի օրը կկայանա նաեւ մեր ծրագրի շնորհանդեսը, որը կոչվորմ է «Ethno-funk experimental project»: Ծրագրի էությունը կայանում է համաշխարհային հիթերը հայկական էլեմենտներով ներկայացնելու մեջ»,- նկատեց երգչուհին ու ավելացրեց,- ի դեպ՝ տեսահոլովակի ռեժիսորն է  Արսեն Երեմյանը, իսկ օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը: Տեսահոլովակը նկարահանվել է Մեգեյան կարպետում, հագուստը տրամադրել է Տերյան մշակությային կենտրոնը, ինչպես նաեւ համագործակցել ենք «Pregomesh» ապրանքանիշի հետ: Տեսահոլովակում կա նաեւ պարային հատվածներ, որը բեմադրել է Հովհաննես Սարսգյանը իր «Swag dance»-ով: Բավականին ծավալուն աշխատանքն ենք իրականացրել, հուսանք կսիրվի»:

«The Band»-ը շուտով կներկայացնի նաեւ առաջին ձայնասկավառակը, որում ներգրավված կլինեն էթնիկ եւ համաշխարահային կատարումների միքսեր:

«Առաջիկայում այս աշխատնքներն իրականացնելուց հետո ես եւ Հովսեփը կաշխատենք մեր հեղինակային երգերի վրա: Քանի որ խմբի երգիչները մենք երկուսս ենք, ուզում ենք երկուսս էլ ունենանք մեր հեղինակային երգերը, որպեսզի մեզ լսողներին բազմաժանրություն ապահովենք»,- հավելեց նա:

Անդրադառնալով «Հայաստանի ձայնը» նախագծին՝ Կարինա Առուստամյանը մեզ հետ զրույցում մի գաղտնիք բացահայտեց.

«Այս մասին շատ քիչ մարդ գիտի ու քանի որ արդեն երկար ժամանակ է անցել, կարծում եմ, կարող եմ պատմել. «Հայաստանի ձայնը» նախագծին մասնակցությանս ժամանակ, մեր խումբը ըստ նախապես ստացած հրավերի պետք է մեկներ Քաթար: Քանի որ հրավերը մինչեւ իմ մասնակցությունն էինք ստացել, ուստի հրաժարվել չէինք կարող: Արդյունքում մեծ ափսոսանքով խնդրեցի մրցավարիս ինձ հեռացնել նախագծից, որի մասին հեռուստադիտողը չիմացավ: Իհարկե, մեծ ցանկություն ունեի շարունակել երգել նախագծում, բայց այդ ժամանակ ես կանգնած էի երկընտրանքի առաջ՝ կամ ինքս իմ մասին պետք է մտածեի, կամ մեր խմբի, իսկ ես չէի կարող միայն իմ մասին մտածել: «The Band»-ը ինձ համար ընտանիքի նման է, չէ որ նրանց հետ եմ այս ճանապարհը սկսել եւ անցել: Հիմա էլ կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագծի կազմակերպիչներին, ովքեր հասկացան ինձ եւ ընդառաջեցին»:

Երգչուհին պատմեց, որ «The Band»-ը հասցրել է զարմացնել նաեւ Քաթարի բնակիչներին. «Մենք Քաթարի շատ շքեղ հյուրանոցներից մեկի կողմից առաջարկ ունեինք երեք ամիս ամեն օր համերգներ տալ, բայց մեզ այնտեղ այնքան հավանեցին, որ մեր պայմանագիրը երկարաձգվեց ու 6.5 ամիս մենք այնտեղ մնացինք: Այդ հյուրանոցը նման ոճով է աշխատում՝ պարբերաբար տարբեր երկրներից երկարաժամկետ պայմանագրերով խմբերի է հրավիրում: Մենք մեծ հպարտությամբ էինք նշում, որ Հայաստանից ենք, ավելին ասեմ՝ մենք այնտեղ հիմնականում մատուցում էինք հայկական երաժշտություն, ինչը մեծ ոգեւորությամբ ու հետաքրքրությամբ էր ընդունվում: Նրանցից շատերը ձայնագրում էին մեր երգերը, հետո մոտենում էին ու խնդրում կրկնել դրանք, անգամ մեր երգերից բառեր էին սովորել ու կրկնելով հասկացնում էին, որ էլի են ուզում լսել: Հենց Քաթարում էլ հասկացանք, որ ինչքան էլ մենք սիրում ենք քավեր կատարումներ երգել, բայց մենք հայ ենք եւ պետք է մեր երաժշտությամբ եւս ներկայանանք»,- պատմեց Կարինան:

Ի դեպ՝ Կարինա Առուստամյանը նաեւ դասավանդում է. «Արդեն երկար ժամանակ է դասավանդում եմ Նոր Նորքի Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցում, աշխատում եմ 5-17 տարեկան երեխաների հետ: Պետք է ասեմ, որ սա իմ կյանքի մյուս կողմն է, որը չափից ավելի եմ սիրում: Նկատեմ, որ 17 տարեկանից սկսած դասավանդում եմ, հիմա 10 տարվա փորձ ունեմ, ուստի դժվարություններ չկան, հիմա միայն Աստծուն շնորհակալ եմ, որ զբաղվում եմ իմ սիրած գործով»,- ավարտեց երգչուհին:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?