Պորտուն լավ մարզավիճակում է. Թոմաս Տուխել
СПОРТՌոման Վայդենֆելերը և Իլկայ Գյունդողանը կմասնակցեն Պորտու քաղաքի «Դրագաո» մարզադաշտում «Բորուսիա» -ի վերջին մարզմանը: Ամեն դեպքում, հավանականությունն ավելի մեծ է, որ խաղադաշտ դուրս կգա կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը , Դորտմունդի Բորուսիայի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ «Պորտու» -ն լավ մարզավիճակում է և դա իրենց ամենաուժեղ կողմն է:
«Հակառակորդ թիմի ֆուտբոլիստները միշտ էլ խաղացել են միջազգային չափանաշներին համապատասխան ֆուտբոլ: «Պորտու» -ն շատ պատրաստված թիմ է, և մենք պիտի կարողանանք խաղալ մեր մաքսիմալ հնարավորություններով: Խաղադաշտում մենք տարածքային և դիրքային սխալներ չպիտի թույլ տանք և ամեն ինչ պիտի իդեալական անենք: Կարծում եմ, որ պատրաստ ենք փորձել մեզ և մրցել բոլոր այն լավագույն թիմերի հետ, որոնց կարող է առաջարկել մեզ Եվրոպայի լիգայի առաջնությունը: Ես պահանջել եմ իմ ֆուտբոլիստներից, որպեսզի նրանք տիրեն գնդակին և տարածքային առավելություն ունենան հ ակառակորդի նկատմամբ, ինչպես նախորդ խաղում», - ասել է Թոմաս Տուխելը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի առաջնության 1/16 եզրափակչի «Պորտու» -ն ընդեմ «Բորուսիա» -ի պատասխան հանդիպումըկկայանա փետրվարի 26 -ին,Երևանի ժամանակով 00:05 -ին: Առաջին հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով հօգուտ Դորտմունդի«Բորուսիա» -ի: