Կոկոսի յուղը հրաշք միջոց, որն արժե փորձել
ЛАЙФԿոկոսի յուղն աշխարհի ամենամաքուր յուղն է, որն անմիջապես յուրացվում է օրգանիզմի կողմից: Կոկոսի յուղն ունի հրաշալի հատկություններ, որոնք մարմնի խնամքի համար այն անփոխարինելի են դարձնում: Նախևառաջ այն ունի խոնավեցնող և սնուցող ազդեցություն: Վնասված մաշկի վրա քսելիս այն նույնիսկ կարող է արագացնել ապաքինման գործընթացը վերքերի և այրվածքների պարագայում, ինչպես նաև վերացնել մաշկի ճաքճքվածությունն ու չորությունը:
Կոկոսի յուղն օգտագործում են մազահեռացումից հետո կիրառվող քսուկների, արևից պաշտպանող կրեմների, խնամքի հակատարիքային միջոցների բաղադրակազմում, այն կիրառվում է նաև տարատեսակ մաշկային հիվանդությունների (փսորիազ, էկզեմա և այլն) բուժման և կանխարգելման համար: Կոկոսի յուղի պարբերաբար օգտագործումը մաշկին թարմություն է հաղորդում՝ թույլ տալով երկարաձգել մաշկի երիտասարդությունն ու գեղեցկությունը։ Կոկոսի յուղն անփոխարինելի միջոց է լոգանքից հետո, երբ մաշկի ծակոտիները բացված են․ այդ ժամանակ մերսող շարժումներով մաշկին քսված կոկոսի յուղն ավելի մեծ ազդեցություն է գործում՝ մաշկը դարձնելով հարթ և թավշյա, առողջ երանգ հաղորդելով, ինչպես նաև կանխարգելելով սնկային ինֆեկցիաներն ու մաշկի գրգռվածությունը։
Ներկայացնում են կոկոսի յուղի այլ օգտակար հատկությունները ևս:
Խոնավեցնող լոսիոն
Կոպերի համար կրեմ
Մազերի համար դիմակ
Թեփի դեմ պայքարի միջոց
Արևապաշտպան միջոց
Կրեմ սափրվելուց առաջ և հետո
Շրթունքների համար բալզամ
Դիմահարդարումից ազատվելու անվտանգ միջոց
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
3
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
4
Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы...
5
Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»



