Ереван, 25.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


ԱԶԲ-ն կշարունակի աջակցությունը ՀՀ-ում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին

ПОЛИТИКА

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն փետրվարի 25-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի նորանշանակ գլխավոր տնօրեն Շոն Օ’Սուլլիվանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում ԱԶԲ գրասենյակի նորանշանակ ղեկավար Շեյն Ռոզենթալը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը շնորհավորել է Շոն Օ’Սուլլիվանին և Շեյն Ռոզենթալին՝ պաշտոններն ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նրանց գործուն աջակցությամբ ՀՀ-ԱԶԲ 10-ամյա արդյունավետ համագործակցությունը զարգացման նոր լիցք կստանա: Վարչապետը բարձր  է գնահատել մեր երկրում բանկի աջակցությամբ բազմաթիվ ծրագրերի իրականացումը և շնորհակալություն հայտնել տարեցտարի Հայաստանի՝ թե´ հանրային, թե´ մասնավոր հատվածի ծրագրերի պորտֆելի ընդլայնման համար: 

ԱԶԲ տարածաշրջանային տնօրենը շնորհակալություն է հայտնել վարչապետին արդյունավետ գործակցության համար և ներկայացրել ՀՀ-ում ԱԶԲ գրասենյակի նորանշանակ ղեկավար Շեյն Ռոզենթալին: Շոն Օ’Սուլլիվանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի հետ հուսալի գործընկերությունն այսուհետ ավելի մեծ թափով կզարգանա և բանկի անունից պատրաստակամություն հայտնել շարունակել աջակցությունը մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին:

Զրուցակիցները քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի առաջընթացն ու համագործակցության հեռանկարները: Արծարծվել են ճանապարհատրանսպորտային, ջրամատակարարման և ջրահեռացման, ինչպես նաև էներգետիկ ոլորտում գործակցությանը վերաբերող հարցեր:

Վարչապետը կարևորել և առաջնահերթ է համարել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման ծրագիրը՝ նշելով, որ այն ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է նաև Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման մայրուղու վերականգնման ծրագրին՝ կարևորելով նաև դրա իրականացումը:  ԱԶԲ տարածաշրջանային տնօրենը  նշել է, որ երեկ Վրաստանից դեպի Հայաստան ճանապարհին ԱԶԲ պատվիրակությունը ծանոթացել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման աշխատանքների, ինչպես նաև Մ6 մայրուղու նախնական աշխատանքների ընթացքին, և բանկը պատրաստ է շարունակել աջակցել այս ծրագրերի սահուն իրականացմանը:

Կողմերը քննարկել են ԱԶԲ աջակցությամբ իրականացվող «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի», «Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի ծրագրի», «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի» ընթացքին վերաբերող հարցեր, կարևորել այս ծրագրերի շարունակականությունը և քննարկել հետագա քայլերը: Վարչապետ Աբրահամյանն անդրադարձել է նաև «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարձրացման» ծրագրին և գոհունակություն հայտնել ծրագրի նախապատրաստման գործընթացում ԱԶԲ ակտիվ գործակցության համար: Իր հեր թին պարոն Օ’Սուլլիվանը ևս ողջունել է այս ծրագրի նախաձեռնումը և իրականացումը՝ բարձր գնահատելով ՀՀ կառավարության քայլերն այդ ուղղությամբ:

Վարչապետը գոհունակություն է հայտնել ԱԶԲ հայաստանյան գրասենյակի և ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների համատեղ աշխատանքի կապակցությամբ՝ նշելով, որ ձևավորվել է կառուցողական և ակտիվ համագործակցություն: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստան-ԱԶԲ գործընկերությունը կշարունակի ծավալվել արդյունավետ փոխգործակցության մթնոլորտում, և կուտակված փորձը լավագույնս կծառայի համատեղ ծրագրերի հաջող իրականացմանը:

«Euromedia24» удостоил Давида Амаляна почётной премии «Эталон борьбы» (видео)Уже открыто признают, что цель - разрушить Церковь: «Паст»Раскрываются ли мошенничества? «Паст»Народ и Церковь едины в борьбе против антицерковной кампании властей: «Паст»«Euromedia24» удостоил Рубена Матевосяна почётной премии «Хранитель армянской музыки» (видео)Трамп приостановил крупномасштабные ветроэнергетические проекты по меньшей мере на 90 дней«Осветим темноту вместе»: подарок Самвела Карапетяна ГюмриВо Франции проводится расследование по факту кибератаки на почту: сообщается о пророссийских хакерахЗа ситуацией вокруг армянской Церкви следят и в Лондоне — замглавы британского МИДГеоргий Макарян из Балашихи стал чемпионом мира по бразильскому джиу-джитсу«Тайный Санта» на idplus: анонимные подарочные картыФСБ России сообщила о предотвращении теракта на магистральном нефтепроводеПентагон: наращивание военной мощи Китая делает США уязвимымиАрмянский бренд Yeprem представлен в 5-м сезоне сериала «Эмили в Париже»Трамп рассмешил Сталлоне на вручении премииBrent подорожала до $62,46 за баррельВласти Армении не способны решить стоящие перед экономикой вызовы: КарапетянПапа римский Лев: «Очень печально, что Россия отказалась от перемирия»Новогоднее мероприятие «Евразии» в Ереване: вручение дипломов, кинопоказ и встреча с Дедом МорозомСотрудничество между фондом «Музыка во имя будущего» и «Барур» - во имя распространения армянской музыкиЮнибанк завершил размещение бессрочных облигаций раньше срокаРазве дворовая команда сможет победить профессионалов. Аршак КарапетянСтипендии для 100 студентов из Арцаха в рамках программы IDBank «Бок о бок»Подведены итоги второго конкурса финансовой грамотности Junius Кому и за что благодарен Пашинян?... «Паст»В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»Что происходит, когда одного человека нет в Армении? «Паст»Роберт Амстердам рассказал престижному телеканалу о преследовании христиан в АрменииПутин: Товарооборот с Арменией скорректировалсяПашинян заявил Путину о важности восстановления ж/д, соединяющих Армению с Азербайджаном и ТурциейГосдеп опроверг сообщения о $60 млрд США на восстановление ГазыПесков: данные о якобы желании РФ восстановить сферы влияния СССР ошибочны НАТО откроет в Румынии крупный центр для поставок оружия УкраинеСотни семей в Раздане получили гуманитарную помощьАрмянский фильм победил на Первом морском молодежном фестивале вертикального кино и видео «Золотой Якорь»Украинские беспилотники атаковали причалы и суда в крупном нефтяном порту Краснодарского краяЗолото подорожало выше $4380 за унцию и обновило ценовой рекордO Ялтинской конференции и её наследии: обсуждение в «Евразия-Армения»Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами»