ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն ՄԱԿ-ում բանաձեւի նախագիծ են ներկայացրել՝ հաջակցություն Սիրիայում հրադադարի
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը եւ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձեւի նախագիծ են ներկայացրել՝ հաջակցություն Սիրիայում հրադադարի ռեժիմի, որը պետք է ուժի մեջ մտնի փետրվարի 27-ի կեսգիշերին: Այդ մասին, լրագրողներին հայտարարել է ԱԽ-ում նախագահող վենեսուելացի դիվանա գետ Ռաֆայել Ռամիրեսը:
«Մենք Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների պատվիրակություններից բանաձեւի նախագիծ ենք ստացել հաջակցություն քաղաքական գործընթացի եւ հրադադարի»,- ասել է նա եւ հավելել, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներին ժամանակ է հարկավոր փաստաթուղթն ուսումնասիրելու համար, բայց նրանք հույս ունեն այն ընդունել հնարավորինս շուտ:
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է ԱԽ-ի անդամ երկրներից մեկի մի դիվանագետ, բանաձեւը կարող է ընդունվել Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ին:
Փետրվարի 22-ին Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշել են, որ Սիրիայում հրադադարը ուժի մեջ կմտնի փետրվարի 27-ին Դամասկոսի ժամանակով ժամը 00:00-ին: Հրադադարը չի տարածվի «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան նուսրա» եւ ահաբեկչական այլ խմբավորումների վրա, որոնք այդպիսիք են ճանաչված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից:



