Թրամփը խոստացել Է ավելի բարձր պարիսպ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին
МЕЖДУНАРОДНОЕՄիլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը հավակնում Է Հանրապետական կուսակցությունից առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, խոստանում Է, որ այն պարիսպը, որն ինքը պլանավորում Է կառուցել Մեքսիկայի հետ սահմանին, Էլ ավելի բարձր կլինի՝ այդ երկրի նախկին նախագահի՝ իր համար վիրավորական հայտարարությունների պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գործարարը հայտարարել Է հանրապետականների՝ Հյուսթոնում (Տեխասի նահանգ) կայացած համազգային բանավեճերի ժամանակ:
«Այդ պարիսպն այժմ 10 ֆութով (3 մետրով) ավելի բարձր կլինի»,- հայտնել Է Թրամփը՝ մեկնաբանելով Մեքսիկայի նախկին նախագահ Վիսենտե Ֆոքս Կեսադայի վերջերս արած արտահայտությունները, որը շինության կառուցման պլանը քննադատել Է հանրապետականի համար վիրավորական արտահայտություններով:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել Է, որ 12 մետր բարձրությամբ պարիսպները միանգամայն բավարար կլինեն: Այդ արգելքի միջոցով միլիարդատերը մտադիր Է դադարեցնել անօրինական միգրանտների հոսքն ԱՄՆ: Նա բազմիցս քննադատության Է ենթարկվել այս գաղափարի համար, այդ թվում՝ այս ամսին ավելի վաղ Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



