Վորկուտայի «Սեւեռնայա» հանքահորում պայթյունի հետեւանքով կան զոհեր ու վիրավորներ
МЕЖДУНАРОДНОЕԿոմիում «Վորկուտաուգոլ» բաժնետիրական ընկերության «Սեւեռնայա» հանքահորի հանքափորփածքում 780 մետր խորության վրա տեղի Է ունեցել ընդերքային հարված, այդ պահին գետնի տակ եղել Է 110 մարդ, վթարի վայրում՝ ենթադրաբար՝ ութ մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: Առաջին ժամեր ին հաջողվել Է դուրս հանել 80 հանքագործների, որոնցից ութը դիմել Է բժշկական օգնության, նրանցից չորսը հոսպիտալացվել են:
Չորս հանքագործներ զոհվել են, նրանց մարմինները բարձրացվել են վեր: 26 հանքափորների ճակատագիրը մնում Է անհայտ: Փրկարարական գործողությանը ներգրավված են 364 մարդ եւ 70 միավոր տեխնիկա:
Կոմիում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարվել հանքահորում տեղի ունեցած պայթյունի պատճառով:
Արտակարգ պատահարի փաստով հարուցվել Է քրեական գործ ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասով (հանքային, շինարարական կամ այլ աշխատանքներ կատարելիս անվտանգության կանոնների խախտում, որն անզգուշաբար հանգեցրել Է երկու կամ ավելի անձանց մահվան):



