Իրանի ղեկավարն առաջիններից մեկն Է քվեարկել խորհրդարանական ընտրություններում
МЕЖДУНАРОДНОЕԻրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին առաջիններից մեկն Է քվեարկել Իրանի տասներորդ գումարման մեջլիսի եւ հինգերորդ գումարման Փորձագետների խորհրդի՝ երկրում ընթացող ընտրություններում:
Կարճատեւ մամուլի ասուլիսի ընթացքում, որը տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ նա Թեհրանի ընտրական տեղամասերից մեկում քվեաթերթիկը գցել Է քվեատուփի մեջ, Ալի Խամենեին ասել Է. «Ես հորդորում եմ Իրանի ողջ ժողովրդին՝ գալ ընտրություններին եւ առավել բարձր մասնակցություն ապահովել»:
Իրանում փետրվարի 26-ին բացվել Է շուրջ 53 հազար ընտրատեղամաս. երկրի քաղաքացիներն ընտրում են մեջլիսի (խորհրդարանի) եւ Փորձագետների խորհրդի՝ հատուկ պետական մարմնի նոր կազմը, որն ընտրում է Իսլամական Հանրապետության ղեկավարին: Ընտրություններին մասնակցելու համար գրանցված են Իրանի շուրջ 55 մլն քաղաքացիներ, որոնք պետք է մեջլիսի նոր կազմի 290 պատգամավորների ընտրեն 4484 հավակնորդներից: Թեկնածուների ցուցակներում ներկայացված են Իրանի երեք հիմնական քաղաքական-կրոնական հոսանքները՝ պահպանողականները, բարենորոգիչները եւ չափավորները: Թեկնածուներից 500-ը կանայք են:
Փորձագետների 86-տեղանոց խորհրդին անդամակցելու է հավակնում 161 մարդ:
Մեջլիսն ընտրվում է չորս տարով, իսկ փորձագետների խորհուրդը՝ ութ տարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



