Դորտմունդի «Բորուսիա»-ն ԵԼ 1/8 եզրափակչում ուժերը կչափի անգլիական «Տոտենհեմ»-ի հետ
СПОРТՇվեյցարիայում տեղի է ունեցել Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, 1/8 եզրափակչում ո ւժերը կչափի Լոնդոնի «Տոտենհեմ»-ի հետ:
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար միմյանց դեմ կպայքարեն հետևյալ թիմերը.
«Շախտյոր» Դոնեցկ (Ուկրաինա) - «Անդերլեխտ» (Բելգիա)
«Բազել» (Շվեյցարիա) - «Սևիլյա» (Իսպանիա)
«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Բայեր» (Գերմանիա)
«Ատլետիկ» (Իսպանիա) - «Վալենսիա» (Իսպանիա)
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
«Սպարտա» (Չեխիա) - «Լացիո» (Իտալիա)
«Բորուսիա» Դորտմունդ (Գերմանիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)
«Ֆեներբախչե» (Թուրքիա) - «Բրագա» (Պորտուգալիա)
Առաջին հանդիպումները կկայանան մարտի 10-ին, իսկ պատասխան խաղերը` մարտի 17-ին: