Մայրը նորածին երեխային գցել է հիվանդանոցի աղբամանը (տեսանյութ)
ВИДЕОԲաշկիրիայի Ստերլիտամակ քաղաքում մայրը նորածին երեխային աղբամանն է գցել։ Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, թե ինչպես է կինը մտնում քաղաքի հիվանդանոցներից մեկը՝ տոպրակը ձեռքին։ Մի քանի րոպեից նա դուրս է գալիս՝ առանց տոպրակի։
Հիվանդանոցի պահակը, աղբը հավաքելիս, պատահաբար նկատել է երեխայի ձեռքը։ Նա վախեցել է ու անմիջապես կանչել հիվանդանոցի բժիշկներին։ Պարզվել է՝ երեխան դեռ մեկ շաբաթական էլ չկա, իսկ պորտալարը դեռ կտրած չէ։ Պարզվել է նաեւ, որ նորածինը այդ հիվանդանոցում չէր լույս աշխարհ եկել։ Այժմ ոստիկանները փնտրում են սպանված փոքրիկի մորը, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Պատրաստեց Past.am-ը։
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



