Իտալիայի ԱԳ նախարարը կոչ է արել Անկարային ընդունել Սիրիայում հրադադարի համաձայնագիրը
МЕЖДУНАРОДНОЕԻտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլոնին կոչ է արել ողջ աշխարհին, այդ թվում` Թուրքիային, ընդունել Սիրիայում հրադադարի պայմանները, որը ՌԴ-ի ու ԱՄՆ-ի համաձայնությամբ պետք է ուժի մեջ մտնի փետրվարի 27-ին: «Սիրիայի տարածքում հրադադարը պետք է պահպանվի բոլորի կողմից ու բոլորի նկատմամբ»,-փետրվարի 26-ին հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարարը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով РИА Новости-ին, ի պատասխան Սիրիայում հրադադարի հաստատման առնչությամբ Թուրքիայի դիրքորոշման հարցին` նա նշել է, որ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի առաջարկությամբ համաձայնագրին միացողներն իրենց հերթին չպետք է առաջ քաշեն սեփական պայմանները, քանի որ այդ դեպքում արդյունքի հնարավոր չի լինի հասնել:
Մեկ օր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ընդհանուր առմամբ համաձայն է երկու երկրների առաջ քաշած հրադադարի համաձայնագրի հետ, բայց այն չպետք է տարածվի սիրիացի քրդերի Դեմոկրատական միասնություն կուսակցության (PYD) նկատմամբ, որին Թուրքիան համարում է ահաբեկչական կազմակերոպություն:



