Զբոսաշրջության համար ամենաէժան երկրները
ЛАЙФ
Ներկայիս արժութային տատանումների ֆոնին մեզնից շատերն են մտածում զբոսաշրջության համար նախատեսված բյուջեի կրճատման մասին: Այս ամենի մասին է վկայում նաև Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) ներկայացրած նոր վարկանիշը: Զեկույցի մասին գրում է finance.am-ը:
ՀՏՖ-ի մասնագետները ներկայացրել են “2015 Travel and Tourism Competitiveness Report”-ը (2015 թ. ճանապարհորդության և զբոսաշրջության մրցունակության զեկույց), որում գնահատվել են 141 երկրների առավելություններն ու թերությունները տուրիզմի տեսակետից: Ուշադրություն դարձվել է ինչպես հյուրանոցների գների, այնպես էլ գնողունակության ցուցանիշի վրա:
ՀՏՖ-ի զեկույցի մեջ ներառված 10 երկրները, որոնք իրենց արժեքով առավել մատչելի են տուրիզմի տեսակետից:
10. Ալժիր (141 երկրների ցուցակում 44-րդ հորիզոնական)

9. Պակիստան (141երկրների ցուցակում 36-րդ հորիզոնական)

8. Հնդկաստան (141 երկրների ցուցակում 14-րդ հորիզոնական)

7. Թունիս (141 երկրների ցուցակում 50-րդ հորիզոնական)

6. Մալայզիա (141 երկրների ցուցակում 27-րդ հորիզոնական)

5. Գամբիա

4. Եմեն

3. Ինդոնեզիա (141 երկրների ցուցակում 11-րդ հորիզոնական)
.jpg)
2. Եգիպտոս

1. Իրան




